Մոնտինի լը Բրետոնո ( ֆր.՝ Montigny-le-Bretonneux ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտի Վերսալի շրջանում։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։
Համայնքի INSEE կոդը ՝ 78423։
Աշխարհագրություն
Համայնքն ընկած է Փարիզից մոտավորապես 26 կմ դեպի արևմուտք, Վերսալ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք[4]։
Մոնտինի լե Բրետոնոյի տարածքը գրեթե ամբողջությամբ ուրբանիզացված է, բացառությամբ համայնքի հարավային մասում գտնվող անտառապատ փոքր տարածքի։
2007 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) 25 777 մարդկանցից 19 812-ը տնտեսապես ակտիվ էին, 5965-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 76,9%, 1999 թվականին եղել է 76,2%)։ 19 812 ակտիվ մարդկանցից աշխատում էին 18691-ը (9615 տղամարդ և 9076 կին), գործազուրկ էին 1121-ը (509 տղամարդ և 612 կին)։ 5965 ոչ ակտիվ մարդկանցից 3143-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 1434-ը` թոշակառուներ, 1388-ը ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով[7]։
Տեսարժան վայրեր
Սեն Սիր բերդ. կառուցվել է Փարիզի՝ 1870 թվականին տեղի ունեցած պաշարումից հետո։ Շինարարությունն սկսվել է 1875, ավարտվել 1879 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բերդը ծառայել է որպես զինապահեստ։ Երկրորդ աշխարհամարտից հետո այնտեղ սկզբնական շրջանում տեղակայվել է օդերևութաբանական դպրոցը, այնուհետև՝ մշակույթի նախարարության լուսանկարչական արխիվը։ 1992 թվականին բերդն ստացել է պատմության հուշարձանի կարգավիճակ[8]։
Սեն Մարտեն ծխական եկեղեցի (XIII դար)
Սուրբ Բարբարայի արձան (XVI դար). պատմության հուշարձանի կարգավիճակ է ստացել 1914 թվականին[9]։
Մոնտինի լը Բրետոնոյի ամրոց. կառուցվել է 1863 թվականին։
↑«Résultats du recensement de la population» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին. (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
↑«Fort de Saint-Cyr» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
↑«statue : sainte Barbe» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
↑«Jumelages». montigny78.fr (ֆրանսերեն). Montigny-le-Bretonneux. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
«Монтиньи-ле-Бретоннё» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
«Монтиньи-ле-Бретоннё» (ֆրանսերեն). cassini.ehess.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.