Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ

Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
ռուս.՝ Московский архитектурный институт
Տեսակհամալսարան
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1933
ՌեկտորԴմիտրի Շվիդկովսկի
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՄոսկվա
Կայքmarhi.ru
Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (Ռուսաստան)##
Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (Ռուսաստան)
Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ, Ռուսաստան
 Moscow Architectural Institute Վիքիպահեստում

Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (պետական ակադեմիա) (ռուս.՝ Московский архитектурный институт (государственная академия) (МАрхИ)), ճարտարապետներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություն Մոսկվայում։ Կազմավորվել է 1933 թվականին՝ շարունակելով Մոսկվայի ճարտարապետության դպրոցի ավանդույթները և իրականացնում է 1749 թվականին Դմիտրի Ուխտոմսկու կողմից հիմնադրված առաջին ճարտարապետական դպրոցի ժամանակագրությունը։

Պատմություն

Ինստիտուտը հիմնադրվել է ԽՄԿԿ քաղբյուրոյի 14.10.1933 և 5.9.1933 համապատասխան որոշումների հիման վրա և շարունակել է Մոսկվայի ճարտարապետության դպրոցի ավանդույթները։ Ինստիտուտն իրականացնում է 1749 թվականին Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Դմիտրի Ուխտոմսկու կողմից հիմնադրված առաջին ճարտարապետական դպրոցի ժամանակագրությունը։ 1994 թվականից Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը հավատարմագրվել է Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի կողմից (RIBA)[2]:

Դասընթացն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

  • Բնակելի և հասարակական շենքերի ճարտարապետություն
  • Արդյունաբերական կառույցների ճարտարապետություն
  • Քաղաքների հատակագծում, նախագծում
  • Շենքերի վերականգնում և վերակառուցում
  • Գյուղական բնակավայրերի ճարտարապետություն
  • Լանդշաֆտային ճարտարապետություն
  • Ճարտարապետության տեսություն և պատմություն
  • Քաղաքաշինության տեսության հիմունքներ
  • Ճարտարապետական միջավայրի նախագծում

Ծանոթագրություններ

  1. GeoNames — 2005.
  2. «МАРХИ». Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ» հոդվածին։