Մովսես Գորգիսյան

Մովսես Գևորգի Գորգիսյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1961(1961-12-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 19, 1990(1990-01-19) (28 տարեկան)
Մահվան վայրԵրասխ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի ազգային հերոս
 Movses Gorgisyan Վիքիպահեստում

Մովսես Գևորգի Գորգիսյան (դեկտեմբերի 3, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուվարի 19, 1990, Երասխ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Արցախյան շարժման առաջնորդներից մեկը։ Հայաստանի ազգային հերոս։

Կենսագրություն

Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Նույն թվականին նկարահանվել է Արման Մանարյանի և Հենրիկ Մարգարյանի «Ոսկին և հողը» ֆիլմում` մարմնավորելով Սանթուրի կերպարը։ 1986-1987 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Պարույր Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

Մովսես Գորգիսյանի կնքահայրը և գաղափարական կերտողն էր Հակոբջան Թադևոսյանը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են