Մորան Մազոր
Մորան Մազոր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 17, 1991 (33 տարեկան) Հոլոն, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Էթնիկ, փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | Liam Productions? |
![]() |
Մորան Մազոր (եբրայերեն` מורן מזור, մայիսի 17, 1991, Հոլոն, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի երգչուհի։
Կարիերա
Մորանը հայտնի է դարձել 2011 թվականին Eyal Golan is Calling You ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանը հաղթելուց հետո։
Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
2013 թվականի մարտի 7-ին Մորանը իր «Rak bishvilo» երգով հաղթում է Եվրատեսիլի 2013-ի Իսրայելի ազգային ընտրությունը և ստանում է հնարավորություն ներկայացնելու իր երկիրը Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացված Եվրատեսիլ 2013 երգի մրցույթին[1][2]։
Մայիսի 16-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում նա հանդես է գալիս 10-րդ համարի ներքո։ Նրա հետ բեմում եղել են մեկ դաշնակահար և երկու բեք վոկալիստ։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Մորանը հավաքում է 40 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը՝ ինչը նրան թույլ չի տալիս անցնել եզրափակիչ փուլ։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորան Մազոր» հոդվածին։ |
|