Մորզեի այբուբեն (կոդ), նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ սիմվոլներ, որոնք կարող են վերածվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների, ինչպիսին են գիծը և կետը[1]։ Մեկ միավոր ժամանակահատվածի համար ընդունված է վերցնել մեկ կետի ազդանշանի տևողությունը։ Մեկ գծի ազդանշանի տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը։ Կոդում նշանների միջև ընդհատման տևողությունը հավասար է մեկ կետի ազդանշանի տևողությանը, բառում տառերի միջև ընդհատման տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը, իսկ բառերի միջև` յոթ կետերի ազդանշանների տևողությանը[2]։ Այս այբուբենի անունը դրվել է ի պատիվ ամերիկացի նկարիչ և գյուտարար Սեմյուել Մորզեի։ Տառերի կոդավորման համակարգը ստեղծվել էր Մորզեի գործընկերոջ՝ Ալֆրեդ Վեյլեմի կողմից, ինչը Մորզեն չէր ընդունում, որպես փաստ՝ փորձելով սեփականացնել նաև հեռագրի գյուտը։ 1848 թվականին Վեյլեմի (Մորզեի) այբուբենը կատարելագործեց ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեի կողմից, որն օգտագործվում է առ այսօր։
Մորզեի կոդեր
Հայերեն այբուբեն
Ստորև ներկայացված է Մորզեի այբուբենի հայերեն համարժեքների աղյուսակը, ինչպես որ ներկայացված է «Հեռագրի հեռախոսի և ռադիոյի մասին» գրքում (1929)[3]։
Ժամանակակից հեռագրային այբուբենը էապես տարբերվում է Մորզեի առաջարկած այբուբենից, չնայած մասնագետների կարծիքով այդ այբուբենի հեղինակը հենց Մորզեի գործընկեր Ալֆրեդ Վեյլեմն է։ Մորզեի այբուբենի սկզբանական աղյուսակը զգալիորեն տարբերում է այն կոդերից, որոնք օգտագործվում են այժմ սիրողական ասպարեզում։ Մորզեի կոդում կիրառելի էին երեք հիմնական տևողության տիպեր նաև որոշ սիմվոլներ ունենում էին ընդհատումներ հենց կոդերի ներսում։ Մորզեի կոդավորման սկզբունքն է համարվում այն, որ հաճախ օգտագործվող նշանները ունեն ավելի պարզ կետերի և գծերի համակցություններ, ինչը այս այբուբենին տալիս է ավելի ամփոփ տեսք։
↑Скляр Б. Цифровая связь. Теоретические основы и практическое применение. Пер. с англ. — М.: Издательский дом «Вильямс», 2003, 1104 с., С. 39. ISBN 978-5-8459-0497-3