Մորոնա Սանտյագո (իսպ.՝ Provincia de Morona Santiago), պրովինցիա Էկվադորում։ Կազմավորվել է 1954 թվականի փետրվարի 24-ին։ Մայրաքաղաքը Մակասն է։
Աշխարհագրություն
Անդերի կենտրոնական լեռնաշղթան գտնվում է պրովինցիայից դեպի արևմուտք, իսկ Մորոնա Սանտյագոյի տարածքում կան մի քանի լեռնաշղթաներ։ Պրովինցիան ծովի մակարդակից ունի 300-ից մինչև 2900 մետր բարձրություն։ Ըստ ռելիեֆի՝ տարբերում են 2 հիմնական գոտիներ՝ նախաամազոնյան և ամազոնյան։
Տնտեսություն
Պրովինցիայի տնտեսությունը զարգացած չէ՝ տրանսպորտի միջոցների սակավության պատճառով։ Նրա տնտեսությունը մեծապես հիմնված է խոնավ անտառների զբոսաշրջային գոտու վրա։ Սանգայ ազգային պարկը և տեղի Շուարա քաղաքը հիմնական տեսարժան վայրերն են։
Վարչական բաժանում
Պրովինցիան բաժանված է 12 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։