Մուրադ Մուրադյան (գործարար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ և դիվանագետ |
Մուրադ Բախտիբեկի Մուրադյան (հունիսի 15, 1962, Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, գ. Թազագյուղ), հայ գործարար, դիվանագետ, Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան։
Կրթություն
- 1981-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։
- 1988-1991 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրայի ցերեկային բաժինը։ Տնտեսագիտության թեկնածու։ Տնտեսությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ։
- Սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դոկտորանտուրայում։
Աշխատանքային գործունեություն
- 1979-1981 թթ. - աշխատել է Մարտունու շինտրեստում։
- 1992 թ. - Մոսկվայում հիմնադրել և ղեկավարում է ԲԱՄՕ ընկերությունը։
- 2005-2014 թթ. - Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ։
- 2010 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
Պարգևներ և կոչումներ
- «ՌԴ պատվավոր շինարար» շքանշան (1999)։
- ՀՀ և ՌԴ շնորհակալագրեր և պատվոգրեր։
- «Մշակութային ժառանգություն» անվանակարգի Ազգային մրցանակի դափնեկիր (2009)։
Ընտանիք
Մուրադ Մուրադյանը ՀՀ ԱԺ 2-3 գումարումների պատգամավոր Հարություն Մուրադյանի, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արման Մուրադյանի և վաղամեռիկ գործարար Հովիկ Մուրադյանի եղբայրն է։
Նախորդող - |
Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մուրադ Մուրադյան 6 սեպտեմբերի 2010 - 26 հունիսի 2014 |
Հաջորդող Կարեն Գրիգորյան |