Յավոժնո (լեհ.՝ Jaworzno[jaˈvɔʐnɔ]), քաղաք Լեհաստանում, մտնում է Սիլեզիա նահանգի կազմի մեջ։ Այն ունի քաղաքի կարգավիճակ։ Զբաղեցնում է 152,2 քառ.կմ տարածք։ Բնակչությունը կազմում է 96 606 մարդ (ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների).
Յավոժնո քաղաքը գտնվում է Սիլեզիա նահանգի արևելյան մասում, երկու ՝ Վերին ևւ Փոքր Սիլեզիա տարածաշրջանների սահմանին։ Քաղաքը գտնվում է կարևոր ճանապարհային, երկաթուղային եւ օդային տրանսպորտային ուղիների խաչմերուկում։ Յավոժնո քաղաքով են անցնում պետական կարևոր նշանակության ճանապարհները՝ Գդանսկ — Ցեշին E 75, Վարշավա — Բիտոմ DK 79, A4 ավտոմայրուղին ՝ միացնելով Լեհաստանի արևմտյան եւ արևելյան սահմանները, որն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը միջազգային Կրակով-Բալիցե (50 կմ) և Կատովիցե-Պիժովիցե (40 կմ) օդանավակայաններով։
Մարդիկ
Յավոժնոյում են ծնվել լեհ բեմանկարիչ Վինցենտի Դրաբիկը[2], Լեհական միավորված բանվորական կուսակցության (ПОРП) և Լեհաստանի ուժային կառույցների նշանավոր գործիչ Ֆրանցիշեկ Շլյախցիցը[3]։