Յոախիմ Շուբարտ
Յոախիմ Շուբարտ Joachim Schubart | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1928 (96 տարեկան) Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Յոախիմ Շուբարտ (գերմ.՝ Joachim Schubart, օգոստոսի 5, 1928, Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի աստղագետ, աշխատել է Զոնենբերգի աստղադիտարանում։
Կյանք
Յոախիմ Շուբարտ սովորել է աստղագիտություն Բեռլինի Հումբոլդտի համալսարանում և Բաբելսբերգի աստղադիտարանում։ 1952 թվականին նրա ավարտական աշխատությունը կոչվում էր Ռեֆրակցիա և միջին օրական շերմաստիճանի տատանում (Refraktion und mittlerer täglicher Temperaturgang) աշխատությունը[1]։
1955 թվականին Երեք մարմնի խնդրի պարբերական լուծումների հետազոտություններ (Untersuchungen über periodische Lösungen im Dreikörperproblem)[2] թեզիսի պաշտպանության արդյունքում Շուբարտը ստացավ դոկտորական կոչում։ Դրանից հետո նա աշխատել է Զոնենբերգի աստղադիտարանում, իսկ 1961 թվականից Աստղագիտական հաշվողական ինստիտուտում Հայդելբերգում։
Աշխատանք
Շուբարտը հիմնականում զբաղվում էր Երկնային մեխանիկայի հատուկ խնդիրներով։ Մասնավորապես նա հետազոտել է Հիլդայի ընտանիքի աստերոիդների Յուպիտերի հետ 2/3 ռեզոնանսը[3]։ Շուբարտը հաշվարկել է Երկրի ճշգրիտ զանգվածը, ինչպես նաև առաջին անգամ (1) Սերեսի և (2) Պալասի զանգվածները։ Նրա հետագա հետազոտությունները կապված են Երկրին մոտեցող աստերոիդներին՝ (1627) Իվար, (1221) Ամուր և (69230) Հերմես։ Շուբարտի կանխատեսումների հիման վրա հնարավոր դարձավ հայտնաբերել հարյուր տարի առաջ կորսված Թեմպլ-Թատլի գիսաստղը, որը հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուր։ 1993 թվականին Շուբարտը թոշակի անցավ։ Նրան համարում են լավագույն եվրոպական Երկնային մեխանիկայի գծով մասնագետը։
1960 թվականին, Զոնենբերգում Շուբարտը հայտնաբերել է (2000) Հերշել աստերոիդը, և 1961 թվականին Տաուտենբերգում (4724) Բրոկենը համատեղ Ս. Հոֆմեյստերի հետ[4]։
1973 թվականին Պաուլ Վիլդի կողմից Բեռնում հայտնաբերված (1911) Շուբարտ աստերոիդը անվանվել է նրա պատվին[5]։
Ծանոթագրություններ
- ↑ Diplomarbeit von J. Schubart (գերմ.)
- ↑ Dissertation von J. Schubart
- ↑ Untersuchungen zur Hilda-Gruppe
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ IAU. «1911 Շուբարտ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
- Prof. Dr. Joachim Schubart (i. R.). Արխիվացված 2016-05-19 Wayback Machine auf der Webseite der Universität Heidelberg
- Arbeiten von Joachim Schubart (SAO/NASA Astrophysics Data System / ADS)