Վայգլը «Մյունխեն 1860» ֆուտբոլային դպրոցի սան է։ Նրա առաջին խաղը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 14-ին երկրորդ Բունդեսլիգայում«Ինգոլշտադտ 04»-ի դեմ։ Նա փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին Յանիկա Ստարկայի փոխարեն, իսկ խաղը ավարտվել է 2-0 հաշվով։ «Մյունխեն 1860»-ի կազմում իր առաջին մրցաշրջանում հասցրել է մասնակցել 14 հանդիպման։ 2014/15 մրցաշրջանի առաջին՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում Վայգլը 18 տարեկան էր, երբ նշանակվեց ավագ։ Այդպես նա դարձավ «Մյունխեն 1860» ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը։ Մրցաշրջանի երկրորդ խաղում Վայգլը տուգանվեց և ուղարկվեց երկրորդ կազմ, թիմակիցներն Վիտուսոմ Այհերոմի, Դանիել Ադլանգոմի և Յանիկոմ Ստարկի հետ, ավագը կրկին դարձավ Քրիստոֆեր Շինդլերը, այդ ամենի պատճառն այն էր, որ նրանք ուշ գիշերը խմել էին, որից հետո ակումբի շուրջ բացասական խոսակցություններ էին սկսել պտտվել։ Հետագայում Վայգլը արդարացվել է։
2014/15 մրցաշրջանից հետո Վայգլը տեղափոխվել է Դորտմունդի«Բորուսիա» 2.50 միլիոնի եվրոյի դիմաց և պայմանագիր կնքել մինչը 2019 թվական։ Նրա առաջին պաշտոնական խաղը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին Եվրոպայի լիգա 2015/16 մրցաշրջանի որակավորման փուլում ավստրիական «Վոլֆսբերգի» դեմ։ Նա խաղացել է 66 րոպե և փոխարինվել է «Բորուսիայի» մեկ այլ նորեկի՝ Գոնսալո Կաստրոյի հետ։