Յուլիանա Նորիջցի

Յուլիանա Նորիջցի
Ծնվել էնոյեմբերի 8, 1342[1] կամ 1343[2]
ԾննդավայրՆորիջ, Norfolk, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էոչ վաղ քան 1416
Վախճանի վայրՆորիջ, Norfolk, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունաստվածաբան, գրող, մենակյաց, ճգնավորություն, Christian mystic և փիլիսոփա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներRevelations of Divine Love?
 Julian of Norwich Վիքիպահեստում

Յուլիանա Նորիջցի (ինչպես նաև՝ Յուլիանա Նորվիչցի, Յուլիանան Նորվիչից, Յուլիանան Նորիջից, անգլ.՝ Julian of Norwich, նոյեմբերի 8, 1342[1] կամ 1343[2], Նորիջ, Norfolk, Անգլիայի թագավորություն - ոչ վաղ քան 1416, Նորիջ, Norfolk, Անգլիայի թագավորություն), անգլիացի հոգևոր գրող, կնոջ կողմից անգլերենով գրված առաջին գրքի հեղինակը։

Կենսագրություն

Նրա կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, անգամ այն անունը, որով նա հայտնի է եղել դարեր շարունակ, պայմանականորեն տրված է եղել Նորիջի տաճարին, որի մոտակայքում նա ճգնավոր է եղել։ Պատկանել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Նա իր ամբողջ կյանքը գործնականում ապրել է անգլիական Նորիջ քաղաքում, որը նույնպես ունեցել է կենսունակ կրոնական կյանք։ Երեսուն տարեկան հասակում ծանր հիվանդություն է տարել, որի ընթացքում մի քանի ուժեղ հոգևոր պատկերացումներ է ունեցել։ Յուլիանան ապաքինվել է հիվանդությունից և քսան տարի անց իր տեսիլքները գրել «Աստվածային սիրո տասնվեց հայտնություններ» գրքում (մոտ՝ 1393 թ.): Նրա գործը լայնորեն հայտնի էր Անգլիայում։ Իր կյանքի մեծ մասը Յուլիանան ապրել է մշտական մեկուսացման մեջ, մի խցում, որը կցված էր Նորվիջի Սուրբ Ջուլիանա եկեղեցուն։ Հոգևոր քննարկումների համար նրան այցելել է Մարջերի Քեմփը։

Ռիչարդ Ռոլլ դե Հեմփոլի և «Անգիտության ամպ» տրակտատի անանուն հեղինակի հետ միասին նա համարվում է անգլիական միջնադարյան ամենամեծ միստիկներից մեկը։ Որևէ հստակ տեղեկություն հայտնի չէ Յուլիանայի անվան, ընտանիքի, կրթության, կյանքի մասին։ Նախապատվությունը տալով անանուն գրելուն և աշխարհից մեկուսանալուն, նա, այնուամենայնիվ, ազդեցիկ էր իր սեփական կյանքի ընթացքում։ Նրա ձեռագրերը խնամքով պահպանել են Բրիջիտին և Բենեդիկտին միանձնուհիները։ Բողոքական ռեֆորմացիան շատ երկար ժամանակ կանխարգելեց դրանց տպագրությունը։ Երկար տեքստն առաջին անգամ հրատարակվել է 1670 թվականին՝ Բենեդիկտին Սերենուս դե Քերսիի կողմից՝ «Աստվածային Սիրո XVI հայտնություններ» վերնագրով։ Քրեսսիի գիրքը վերանայվել է Հարգրեավզ Պարկերի կողմից 1843 թվականին, իսկ տեքստի արդիականացված տարբերակը հրատարակվել է Ջ. Տ. Հեկերի կողմից՝ 1864 թվականին։ Յուլիանան այսօր համարվում է քրիստոնեական կարևոր միստիկ և աստվածաբան։

Ճանաչում

Յուլիանան խորապես ընդունվում էր ինչպես կաթոլիկների, այնպես էլ բողոքականների կողմից։ Թոմաս Էլիոթը նրա հայտնությունները մեջբերել է իր քառյակներում. «Մեղքն անխուսափելի է, բայց ամեն ինչ կկարգավորվի, և դա լավագույն կերպով կարվի» («Փոքր Գեյդինգ»)։ Ամերիկացի բանաստեղծ, աստվածաբան Թոմաս Մերթոնը նրան անվանել է անգլիական մեծագույն միստիկ և աստվածաբան։

Յուլիանայի ժամանակակից քանդակը զարդարում է Նորիջի անգլիական եկեղեցու ճակատը։

Գրականություն

  • Никола, М. И. Юлиана из Норича и Маджери Кемп у истоков женской повествовательной традиции в Англии. / М. И. Никола // Русскозарубежные литературные связи: Межвуз. сб. науч. тр. / Под ред. Н. М. Ильченко. Н.Новгород, НГ ПУ, 2005. — С. 83-96.
  • Jantzen G. Julian of Norwich: mystic and theologian. New York: Paulist Press, 1988
  • Nowakowski Baker D. Julian of Norwich’s Showings: from vision to book. Princeton: Princeton UP, 1994.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 (unspecified title)ISBN 978-0-19-811206-8
  2. 2,0 2,1 (unspecified title)ISBN 978-0-281-07737-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիանա Նորիջցի» հոդվածին։