Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Ծննդյան անունը Յուն Դոնգ Գու է (հանգըլ՝ 윤동구)։ Յուն Շի Յուն անունը նա սկսել է օգտագործել գործակալության առաջարկությամբ՝ Սունչոնի քոլեջներից մեկը ընդունվելուց հետո։
Ընտանիքի միակ երեխան է։ Փոքր ժամանակ դաստիարակվել է պապիկի և տատիկի կողմից։ Երբ նրա հասակակիցները գնում էին մանկապարտեզ և սովորում անգլերեն, Յունը գնում էր սոդանգ՝ կոնֆուցիական ավանդական դպրոց և սովորում էր չինական վարքագիծ[1]։ Յունի յուրօրինակ մանկությունը ներկայացված էր «Բոբիկ ընկերները» շոուում՝ որպես «Պապիկիս հեծանիվը» երգ[2][3]։ Այնուհետև նա ընդունվել է Գյոնգիի համալսարանի Ընդհանուր արվեստի ֆակուլտետը։