Յուրգեն Կոլեր
Յուրգեն Կոլեր գերմ.՝ Jürgen Kohler | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1965[1] (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Lambsheim, Lambsheim-Heßheim, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Յուրգեն Կոլեր (գերմ.՝ Jürgen Kohler, հոկտեմբերի 6, 1965[1], Lambsheim, Lambsheim-Heßheim, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց), գերմանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Նրա 20-ամյա կարիերան մեծամասամբ անցել է Գերմանիայի դաշտերում։ Կոլերի միակ արտասահմանյան ակումբը Թուրինի «Յուվենտուսն» է։
Սպորտային կարիերա
«Յուվենտուսի» հետ Կոլերը նվաճել է 1992/1993 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթը և 1995 թվականի սկուդետտոն։ Լինելով «Բավարիայի» խաղացող՝ նա նաև նվաճել է իր երկրի չեմպիոնի տիտղոսը (1990), սակայն իսկական հաջողություն և ճանաչում է ունեցել Յուրգեն Կոլերը Դորտմունդի «Բորուսիայում» խաղի ժամանակ[2]։ Գերմանիայի չեմպիոնի երկրորդ (1996) և երրորդ (2002) տիտղոսների միջև Կոլերը դառնում է ակումբային ֆուտբոլի բարձրագույն գավաթակիր՝ Չեմպիոնների Լիգա, ընդ որում՝ եզրափակչում պարտվում է խաղացողի նախկին ակումբը՝ «Յուվենտուսը»։
Հավաքականի մակարդակով Յուրգեն Կոլերը ոչ պակաս ակնառու արդյունքների է հասել՝ նրա մրցանակների հավաքածուում են աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները[3]։ 1990 թվականին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում Կոլերի սխալը Անգլիայի դեմ կիսաեզրափակչի հիմնական ժամանակի վերջում, որից հետո Գարի Լինեկերը հավասարեցրեց հաշիվը, քիչ էր մնում գերմանացիները զրկվեին իրենց տեղից եզրափակչում, սակայն Գերմանիան, այնուամենայնիվ, հաղթեց 11 մետրանոցներով։
Կարիերան ավարտելուց հետո Կոլերը մարզել է Գերմանիայի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկան), որից հետո զբաղեցրել է «Բայեր 04» ակումբի մարզական տնօրենի պաշտոնը (2003 թվականի մարտի 31 — 2004 թվականի հունիսի 29)։ Հետագայում մարզել է «Դույսբուրգը»։
Ձեռքբերումներ
Թիմային
Բորուսիա Դորտմունդ
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 1997
- Ֆուտբոլի Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 1997
- Գերմանիայի ֆուտբոլի չեմպիոն՝ 1996, 2002
- Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթի հաղթող՝ 1995, 1996
Բավարիա Մյունխեն
- Գերմանիայի ֆուտբոլի չեմպիոն՝ 1990
- Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթի հաղթող՝ 1990
Յուվենտուս
- Իտալիայի ֆուտբոլի չեմպիոն՝ 1995
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթի հաղթող՝ 1995
- ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող՝ 1993
Գերմանիայի հավաքական
Անձնական
- Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1997
- Ընդգրկվել է 1992 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում
- Ընդգրկված է Բունդեսլիգայի մրցաշրջանի թիմում (6)՝ 1986/87, 1987/88, 1988/89, 1990/91, 1998/99, 2000/01
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Статистика Юргена Колера в матчах за клубы на rsssf.com[1] Արխիվացված 2012-08-11 Wayback Machine
- ↑ Статистика Юргена Колера в матчах за национальную сборную на rsssf.com[2] Արխիվացված 2019-12-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
- Հավաքականի ելույթների վիճակագրությունը RSSSF կայքում(անգլ.)
- Յուրգեն Կոլերի էջը weltfussball.de կայքում
- Յուրգեն Կոլերի էջը fussballdaten.de կայքում
- Յուրգեն Կոլերի էջը dfb.de կայքում
- Յուրգեն Կոլերի էջը Transfermarkt կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգեն Կոլեր» հոդվածին։ |
|