Յուրի Կասպարյան
Յուրի Կասպարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1963 (61 տարեկան) Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք և Պոստ փանկ |
Մասնագիտություն | կիթառահար |
Գործիքներ | կիթառ և թավջութակ |
Աշխատավայր | Կինո, Յու-Պիտեր և Պոպ-մեխանիկա |
Անդամակցություն | Կինո, Յու-Պիտեր և Պոպ-մեխանիկա |
Կապված | Կինո, Պոպ-Մեխանիկա, Յու-Պիտեր, Վյաչեսլավ Բուտուսով, Սերգեյ դե Ռոկամբոլ |
Ամուսին | Joanna Stingray?[1] |
Yuri Kasparyan Վիքիպահեստում |
Յուրի Կասպարյան (հունիսի 24, 1963, Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի երաժիշտ է, առավել հայտնի է որպես ռուսական լեգենդար «Կինո» ռոք խմբի կիթառահար։
Կենսագրություն
Յուրի Կասպարյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 24-ին Սիմֆերոպոլում, սակայն մեծացել և ապրել է Լենինգրադում։ Կիթառ սկսել է նվագել դպրոցական տարիքից։ Նվագել է ռոքնռոլ և քանտրի դպրոցական խմբերում։ 1983 թվականին իր խմբի բաս կիթառահար Մաքսիմ Կոլոսովի հետ միանում է ռուսական Կինո ռոք խմբին։ Նույն տարվա մարտին համերգ տալուց հետո տարաձայնություններ ծագեցին խմբի ստեղծողներ Վիկտոր Ցոյի և Ալեքսեյ Ռիբինի միջև։ Արդյունքում Կինո խումբը ցրվեց։ Նույն տարվա ամռանը, երբ Կինո խումբը համալրվել էր նոր երաժիշտներով, Վիկտոր Ցոյը հրավիրում է Յուրի Կասպարյանին դառնալու խմբի լիակատար անդամ։
Մինչև 1990 թվականը եղել է խմբի անփոխարինելի անդամ, որի հետ ձայնագրել է 8 ալբոմ։ Զուգահեռ նվագում էր Պոպ-Մեխանիկա խմբում։ Բազում համերգներ է տվել ԽՍՀՄ-ի տարածքում, ինչպես նաև Իտալիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
1987 թվականին ամուսնանում է ամերիկացի երգչուհի Ջոանա Ստինգրեյի հետ։
1990 թվականին Կինո խմբի մեներգիչ Վիկտոր Ցոյը ավտովթարի արդյունքում մահանում է, իսկ Կինո խումբը դադարում է իր գոյությունը։
1990 թվականից համագործակցում է «Атриум драконовы ключи» արտ-խմբի հետ։
1996 թվականին ձայնագրում է ինստրումենտալ « Драконовы ключи » ալբոմը։ Այնուհետև սկսում է համագործակցել ռուսական Նաուտիլուս Պոմպիլիուս խմբի նախկին մեներգիչ Վյաչեսլավ Բուտուսովի հետ։
1997 թվականին Կասպարյանը, Բուտուսովը և Սերգեյ դե Ռոկամբոլը միասին ձայնագրում են ալբոմ՝ «НезаконНоРожденный АльХимик Доктор Фауст - Пернатый Змей» անվանմամբ։
1998 թվականի ամռանը Յուրի Կասպարյանը և Կինո խմբի ստեղծողներից մեկը ՝ Ալեքսեյ Ռիբինը, փորձում են վերականգնել լեգենդար Կինո խումբը։ Նրանք համերգներ են տալիս Ռուսաստանում և հասնում են անսպասելի հաջողությունների, ինչի շնորհիվ երաժիշտները նպատակ են դնում լիարժեքորեն վերականգնել լեգենդար խումբը, սակայն տարբեր պատճառներով նպատակը չի իրականանում։
1999-2001 թվականներին Յուրի Կասպարյանը աշխատում է իր երկրորդ սոլո ալբոմի վրա։
2001 թվականին Յուրի Կասպարյանը Վյաչեսլավ Բուտուսովի հետ ստեղծում է Յու-Պիտեր խումբը, որի հետ ձայնագրել է 3 ալբոմ։
Ալբոմներ
Սոլո։
- НезаконНоРожденный АльХимик Доктор Фауст - Пернатый Змей
Կինո խմբի հետ։
- 46
- Ночь
- Начальник Камчатки
- Это не любовь
- Группа крови
- Звезда по имени Солнце
- Французский альбом
- Черный альбом
Յու-Պիտեր խմբի հետ։
- Имя рек
- Биографика
- Цветы и тернии
Ծանոթագրություններ
- ↑ Stingray J., Stingray M. Red wave: an American in the Soviet music underground — 2020.
Աղբյուրներ
- Յուրի Կասպարյան կենսագրություն Արխիվացված 2010-03-24 Wayback Machine
- vitya-tsoy.narod.ru/sostavgroup.html
- Վիկտոր Ցոյ. «Շնորհակալություն, որ եկաք ու օգնեցիք Հայաստանին», Աշոտ Գրիգորյան, Art-Collage, 18/08/20
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կասպարյան» հոդվածին։ |
|