Աշխատել է Լենինգրադի տարբեր թատրոններում, 1942 թվականից՝ Ա․ Ս․ Պուշկինի անվան դրամայի թատրոնում։ Յուրի Տոլուբեևի ստեղծած տարաբնույթ կերպարներն աչքի են ընկել հավաստիությամբ, հոգեբանական ճշգրտությամբ։ Լավագույն անձնավորումներից են՝ Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ» այդ երկու դերերը խաղացել է նաև կինոյում), Բուբնով (Գորկու «Հատակում»)։ Ամենախոշոր դերը Պարագլուխն է (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», լենինյան մրցանակ, 1958)։ Կինոդերերից են Սանչո Պանսա («Դոն Կիխոտ», 1957), քննիչ Պիլիպենկո («Վթար», 1965)։ 1967 թվականին թողարկվել է «Ցուրի Տոլուբեև» վավերագրական ֆիլմը։ ՍՍՀՄ (1947) և ՌՍՖՍՀ Ստանիսլավսկու անվան (1970) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 47)։