Նաբիլ ալ-Արաբի


Նաբիլ ալ-Արաբի
نبيل العربي
Եգիպտոս արտաքին գործերի նախարար
Ստանձնեց պաշտոնը՝2011, մարտի 6
Լքեց պաշտոնը՝2011, հունիսի 1
Այլ տիտղոսներ՝ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար
Նախորդող՝Ահմեդ Աբուլ Հեյտ
Ծննդյան օր՝ մարտի 15, 1935(1935-03-15)[1]
Ծննդավայր՝Կահիրե, Եգիպտոս
Վախճանի օր՝օգոստոսի 26, 2024(2024-08-26)[2] (89 տարեկան)
Պարգևներ՝
Եգիպտոսի Հանրապետության շքանշան

Նաբիլ ալ-Արաբի (արաբ․՝ نبيل العربي‎‎, մարտի 15, 1935(1935-03-15)[1], Կահիրե, Եգիպտոս - օգոստոսի 26, 2024(2024-08-26)[2]), արաբ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան։

2011 թվականի մարտի 6-ից մինչև հուլիսի 1-ը զբաղեցրել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2011 թվականի հուլիսի 1-ին ստանձնել է Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Կենսագրություն

Նաբիլ ալ-Արաբին ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում։

Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո սովորել է Կահիրեի պետական համալսարանում և ապա ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի համալսարանին կից գործող իրավունքի դպրոցում։

1994-2004 թվականներին եղել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ, իսկ 2004-2006 թվականներին՝ Արդարադատության միջազգային դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2011 թվականը եղել է Միջազգային առևտրային արբիտրաժի, Կահիրեի տարածաշրջանային կենտրոնի և Սուդանի Արաբական Հանրապետության հետ իրավախորհրդատու կառավարության հանձնաժողովի ղեկավար։

2011 թվականի մարտի 6-ին Եգիպտոսի նախագահի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար[3]։ 2011 թվականի մայիսի 15-ին զբաղեցրել է Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչ օրս գործում է սույն պաշտոնում[4]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբիլ ալ-Արաբի» հոդվածին։