Նադեժդա Ալեքսեևնա Կարպովա (ռուս.՝ Наде́жда Алексе́евна Ка́рпова, մարտի 9, 1995(1995-03-09)[1], Յարոսլավլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստուհի, Իսպանիայի Պրիմերայում (բարձրագույն խմբում) հանդես եկող «Էսպանյոլ» (RCD Espanyol Femenino) թիմի և Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի հարձակվող։ Միակ աղջիկն է, որ ընդգրկվել է «Նրանց ընտրել է Մեսսին» (Backed by Messi) նախագծում[2]։ Նախկինում հանդես է եկել ռուսական «Զորկի» և «Չերտանովո»[3], ինչպես նաև իսպանական «Վալենսիա» և «Սևիլիա» թիմերում։
Ռուսաստանի առաջին ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականի հունիսին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո-2017 մրցաշարի 5-րդ խմբի որակավորման փուլի Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը և դառնալով գոլի հեղինակ։ Հանդես է եկել նաև Եվրո-2017-ի՝ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ հետագա հանդիպումներում[4][5]։
Մարզական նվաճումներ
Ռուսաստանի կանանց ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր - 2014 թ.
Ռուսաստանի կանանց ֆուտբոլի 2016 թ. առաջնության լավագույն ռմբարկու (գոլահար)
Կատալոնիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից - 2020
Ֆուտբոլից դուրս
Նադեժդա Կարպովան 2016 թվականից մարզական հագուստի Adidasբրենդի դեմքն է Ռուսաստանում[3], ինչպես նաև Chanel նորաձևության տան ընկերը[6]։ Նրա լուսանկարները տպագրվել են Numero և Harper’s Bazaar ամսագրերում։ Ռուսական զանգվածային լրատվամիջոցներում կանանց ֆուտբոլի առավել լայն ու ջերմ լուսաբանման եռանդուն կողմնակիցներից է[7]։
«Профиль» (իսպաներեն). ЖФК «Эспаньол». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին. {cite web}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)