Նադեժդա Կրուպսկայա



Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա
Надежда Константиновна Крупская
ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ
Ստանձնեց պաշտոնը՝1929
Լքեց պաշտոնը՝Փետրվարի 27, 1939
Կուսակցություն՝Բոլշևիկյան կուսակցություն(1903–1912)
Կոմունիստական կուսակցություն(1912–1939)
Ծննդյան օր՝ փետրվարի 14 (26), 1869[1][2]
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանի օր՝փետրվարի 27, 1939(1939-02-27)[3][4][5][…] (70 տարեկան)
Վախճանի վայրը՝Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Ամուսին ՝Վլադիմիր Լենին
Հայր՝Կոնստանտին Իգնատևիչ Կրուպսկի
Մայր՝Ելիզավետա Վասիլևնա Տիստրովա
Պարգևներ՝
Լենինի շքանշան[3] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[3]
Ստորագրությունը

Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա (Ուլյանովա) (ռուս.՝ Надежда Константиновна Крупская, փետրվարի 14 (26), 1869[1][2], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 27, 1939(1939-02-27)[3][4][5][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1936), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931)։ Կոմունիստական կուսակցության անդամ (1898 թվականից), Վլադիմիր Իլյիչ Լենինի կինը։

Գործունեություն

1890 թվականից մասնակցել է կոմունիստական շարժմանը։ 1895 թվականին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և աշխատանքներին։ 1896 թվականին ձերբակալվել է, իսկ 1898 թվականին երեք տարով աքսորվել Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը։ Այստեղ նրանք ամուսնացել են։ Աքսորի ժամկետը լրանալուց հետո (1901) Կրուպսկայան մեկնել է Մյունխեն՝ Լենինի մոտ։ Աշխատել է որպես քարտուղար «Իսկրա», 1904 թվականի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» թերթերի խմբագրություններում, 1905 թվականի մայիսին ստանձնել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի արտասահմանյան բյուրոյի քարտուղարի պաշտոնը։ 1905 թվականին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1907 թվականին ամուսինները նորից տարագրվել են։ Ժնևում Կրուպսկայան եղել է «Պրոլետարի» այնուհետև «Սոցիալդեմոկրատ» թերթերի քարտուղարը։ 1912 թվականից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդայի» և չորրորդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի հետ։

Մասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» ամսագրի հրատարակության կազմակերպմանը։ Եղել է ՌՍԴԲԿ երկրորդից չորրորդ համագումարների պատգամավոր, մինչև 1917 թվականը մասնակցել է կուսակցական կոնֆերանսներին և ժողովներին։ 1917 թվականի ապրիլի 3-ին (16-ին) Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ Ակտիվ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Կրուպսկայան եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է կրթության վերաբերյալ խորհրդային առաջին դեկրետների նախապատրաստմանը։ 1918 թվականին ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։

Խմբագրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե», «Նարոդնի ուչիտել», «Կրասնի բիբլիոտեկար» և այլ ամսագրեր։ Լենինի և կուսակցության, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Մահացել է 1939 թվականին։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 701
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կրուպսկայա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կրուպսկայա» հոդվածին։