Անհատական և հասարակական գիտակցության մեջ հավատ նախանշանների նկատմամբ, որոնք համարվում են ապագայի խորհրդանշաններ։ Նախապաշարմունքը հնագույն հավատալիքների, տոհմացեղային տաբուների ու տոտեմների արձագանքն է։ Նախապաշարմունքի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ իբր ապագան դրսևորվում է ներկայում։ Այստեղից էլ նախապաշարմունքների պաշտպանողական-կարգավորիչ դերը՝ վարվել ըստ բարի նախանշանների և գործողություններով չեզոքացնել սպասվող անցանկալի պատահարը։ Նախապաշարմունքը դեռես չճանաչված երևույթներին անհիմն պատճառական կապ վերագրելու արդյունք է։
Որոշ երևույթների նկատմամբ կանխակալ վերաբերմունք, որն արտահայտվում է մտածելակերպում և վարվելակերպում ամրագրված ստերեոտիպերով։ Հատուկ է անհատներին, դասակարգերին, էթնիկական խմբերին, ռասաներին և պայմանավորված է պատմական, սոցիալական, հոգեբանական գործոններով։ Նախապաշարմունքները, հանդես գալով որպես անհատական և հասարակական հոգեբանության տարր, աստիճանաբար դառնում են անհատական և հասարակական գիտակցության անհրաժեշտ բաղադրամաս։ Դրանք ունեն հարմարողական-կարգավորիչ դեր՝ ապահովում են սուբյեկտի գործունեությունը ըստ հասարակական նորմերի, ինչպես նաև կատարում են պաշտպանողական ֆունկցիա՝ դուրս վանել, «ուրիշին» փոխանցել բացասականը և իր մտածելակերպն ու գործելակերպը դարձնել փակ համակարգ, պաշտպանել այն ոտնձգություններից։ Նախապաշարմունքը էությամբ իռացիոնալ է, հենված է հավատի վրա և դժվար հաղթահարելի։ Սոցիալական անհավասարության վերացումը, հասարակական հոգեբանության և գիտակցության գիտական վերլուծությունը և դաստիարակչական աշխատանքը սոցիալիզմի օրոք պայմաններ են ստեղծում նախապաշարմունքների վերացման համար։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 157)։