Դե Յոնգը Այաքս ակումբի սան է։ Առաջին անգամ հոլանդական թիմի հիմնական կազմում նա հանդես է եկել 2002-ին։ Իր առաջին գնդակը դե Յոնգը խփել է 2003-ի փետրվարի 18-ին, Չեմպիոնների Լիգայում, Արսենալի դեմ խաղում[3]։ Չնայած մի քանի հաջող ելույթների, նա այնուամենայնիվ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում։
2006-ին դե Յոնգը 1 մլն. եվրոյով տեղափոխվել է գերմանականՀամբուրգ ակումբ[4], որի կազմում նա եղել է առանցքային խաղացողներից մեկը։ «Համբուրգի» կազմում շուրջ 60 խաղ անցկացնելուց հետո, 2009-ին գերմանական ակումբը դե Յոնգի տրանսֆերը 18 մլն. եվրոյով վաճառել է Մանչեսթեր Սիթիին[5]։ Այստեղ նա եղել է հիմնական կազմի մշտական խաղացող։
2012-ի օգոստոսի 31-ին, տրանսֆերային պատուհանի վերջին օրը, դե Յոնգը անցել է իտալականՄիլանի տրամադրության տակ. «Միլանը» «Մանչեսթեր Սիթիին» փոխարենը վճարել է 3.5 մլն. եվրո[6][7]։
↑«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին. {cite web}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)