Նրա առաջին դեբյուտը հանդիսացել է «Միայն հանուն սիրո» (1986) աստրալիական դրաման, իսկ այնուհետև նա նկարահանվել է «Հեյ հայրիկ...» (1990), «Քրիստոսի հարսնացուները» (1991) և «Տուն և ճանապարհ» (1991) հեռուստատեսային սերիալներում։ Նիկոլ Քիդմանի և Տենդի Նյուտոնի հետ նկարահանվել է «Ֆլիրտ» (1991) կատակերգական դրամայում։ Ամերիկա տեղափոխվելուց հետո Ուոթսը հայտնվել է այնպիսի ֆիլմերում, որոնք են «Տանկիստուհին» (1995), «Սիմինդրի զավակները IV. բերքահավաք» (1996) և «Ազնիվ կուրտիզանուհին» (1998) ֆիլմերը։ Ինչպես նաև գլխավոր դեր է մարմնավորել «Երազների ոսորդները» (1997–1998) հեռուստասերիալում։