Նասեր լիճ
Նասեր լիճ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածք | Ասուան |
Երկարություն | 500 կմ |
Լայնություն | 35 կմ |
ԲԾՄ | 179 ± 0 մետր[1] |
Խորություն | 25 մետր |
Մակերես | 5250 կմ² |
Ծավալ | 132 կմ³ |
Ջրահավաքի տարածք | Նեղոսի ավազան |
Լիճ հոսող գետ | Նեղոս |
Լճից հոսող գետ | Նեղոս |
Նասեր լիճ (արաբ․՝ بحيرة ناصر Boħēret Nāṣer), հսկայական ջրամբար Նեղոսի վրա, որի մեծ մասը գտնվում է հարավային Եգիպտոսում և մի մասն էլ հյուսիսային Սուդանում։ Այն անվանակոչվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Նասերի անունով (1956-1970)։ Այն աշխարհի ամենամեծ արհեստական լճերից մեկն է[2]։ Ձևավորվել է Ասուանի ջրամբարի շինարարության արդյունքում, որը կառուցվել է 1960 թվականին, ԽՍՀՄ օգնությամբ[3]։
Շինարարությունից առաջ Սուդանը դեմ էր Նասեր լճի կառուցմանը, քանի որ այն որոշակիորեն հյուսիսային տարածքի հողերն էր զբաղեցնելու, որտեղ ապրում էին նուբիացիները և որոնք պետք է վերաբնակեցվեին[4][5]։ Արդյունքում, Նասեր լճի շրջանում եղած Սուդանի հողերը հիմնականում ծածկվեցին լճի ջրերով[6]։
Նասեր լիճ անվանումը վերաբերում է լճի այն մասին, որը գտնվում է Եգիպտոսի տարածքում և զբաղեցնում է լճի ջրային ծածկույթի 83% -ը։ Իսկ սուդանցիները նախընտրում են իրենց տարածքում գտնվող ջրամբարի փոքր հատվածն անվանել Նուբիա լիճ (մասրի՝ بحيرة النوبة Boħēret Nubeyya)[7]։
Նկարագրություն
Լճի երկարությունը մոտ 479 կմ է իսկ լայնությունը `16 կմ (9,9 մղոն)` իր ամենալայն կետում, որը գտնվում է հյուսիսային արևադարձային գոտում։ Այն ընդգրկում է 5250 կմ² մակերեսով ընդհանուր տարածք (2,030 քառակուսի մղոն) և ունի մոտ 132 կմ³ (32 խորանարդ մղոն) ջուր պահեստավորելու տարողունակություն[8]։
Լիճը ստեղծվել է 1958-1970 թվականներին Նեղոսի ջրերի վրա Ասուանի ամբարտակի կառուցման արդյունքում[3]։
Լիճը կոչվել է 1952 թվականի եգիպտական հեղափոխության առաջնորդներից մեկի և Եգիպտոսի երկրորդ նախագահի՝ Գամալ Աբդել Նասերի անունով, որը նախաձեռնել է Բարձր ամբարտակի նախագիծը։ Նախագահ Անվար Սադաթն էլ 1970 թվականին կատարել է լճի ու ամբարտակի բացումը[9]։
Արդի խնդիրներ
Եգիպտոսում գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի քանակը պակասում է[10]։ Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակը, որը ներկայումս կառուցվում է Եթովպիայում, ամենայն հավանականությամբ բացասաբար կանդրադառնա գաղութային տերություններին տրամադրած մենաշնորհի հետևանքով, որոնց տեսադաշտից փաստորեն դուրս են թողել Եթովպիան և գետի հոսանքից վեր գտնվող երկրները։ Չնայած Վերածննդի ամբարտակը օգուտ կբերի Սուդանին և Եթովպիային, միաժամանակ այն լարվածություն է առաջացրել Եգիպտոսի և Սուդանի և Եթովպիայի միջև։
Եգիպտոսը մտահոգված է, որ նոր ամբարտակը կխոչընդոտի Նեղոս գետի բավականաչափ հոսքը դեպի Նասեր լիճ[11]։ Նասեր լճի ջրամատակարարումը արտադրում է էլեկտրաէներգիա, և մտավախություն կա, որ Նասեր լիճ թափվող ջրի նվազումը բացասաբար կանդրադառնա Ասուան ամբարտակի էլեկտրաէներգիա արտադրելու ունակության վրա։ Կան պոմպակայաններ, որոնք վերահսկում են Նասեր լիճ թափվող ջուրը, և ներկայումս այս նախագծի շնորհիվ եգիպտացիները տարեկան ստանում են 10 միլիարդ կվտ / ժամ հիդրոէներգիա[12]։
Սպորտ և տուրիզմ
Նեղոսյան պերկեսը ձկնորսության սիրված տեսակն է ինչպես ափից, այնպես էլ նավից[13][14]։
Նախքան Նասերի լիճը լցնելը, շատ հին եգիպտական հուշարձաններ ֆիզիկապես տեղափոխվել էին լճի ջրի բարձր մակարդակից բարձր նոր վայրեր։ Այնուամենայնիվ, ոմանք չեն տեղափոխվել, ինչպես օրինակ՝ Բուհենի զանգվածային ամրոցը, որն այժմ գտնվում է ջրի տակ[15]։ Տաճարների տեղափոխումը Եգիպտոսի ամենաճանաչելի հին հուշարձաններից մեկը՝ Աբու Սիմբել, ստացել է առավելագույն հրապարակայնությունը[16][17]։
Նասեր լճում նավով նավարկությունները, որոնք ներառում են այցելություններ Նասերի լճի ափին գտնվող հուշարձաններ և տաճարներ, շատ տարածված են։ Այս շրջագայությունների կարևորագույն մասն է կազմում Աբու Սիմբելի տաճարներ այցելելը[18]։
Պատկերասրահ
-
Նասեր լճի համայնապատկերը
-
Նասեր լճի համայնապատկերը լուսադեմին
-
Աբու Սիմբելի տեսարանը Նասեր լճից
-
Նեղոսյան պերկես․ բարձրությունը՝ 2 մ, քաշը՝ 200 կգ
Ծանոթագրություններ
- ↑ http://www.geonames.org/369348
- ↑ «Aswan High Dam, River Nile, Sudan, Egypt». Water Technology. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 3,0 3,1 «Life-Giving Nile River (Aswan Dam, Egypt)». National Geographic. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Scudder, Thayer (2016 թ․ սեպտեմբերի 2). Aswan High Dam Resettlement of Egyptian Nubians. Springer. ISBN 9789811019357. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Sofer, Amon (1999). Rivers of Fire: The Conflict Over Water in the Middle East. Rowman & Littlefield. էջ 36. ISBN 9780847685110.
- ↑ «Governorates of Egypt». Statoids Administrative Divisions of Countries ("Statoids"). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Roest, F.C.; Crul, R. C. M. (1995). Current Status of Fisheries and Fish Stocks of the Four Largest African Reservoirs: Kainji, Kariba, Nasser/Nubia and Volta. Food & Agriculture Org. էջ 81. ISBN 9789251036839.
- ↑ Muala, Eric; Mohamed, Yasir A.; Duan, Zheng; van der Zaag, Pieter (2014 թ․ օգոստոսի 13). «Estimation of Reservoir Discharges from Lake Nasser and Roseires Reservoir in the Nile Basin Using Satellite Altimetry and Imagery Data». Remote Sensing. 6 (8): 7526. Bibcode:2014RemS....6.7522M. doi:10.3390/rs6087522.
- ↑ Encyclopedia of Architectural and Engineering Feats. ABC-CLIO. 2001. էջ 23. ISBN 9781576071120. «president nasser, high dam project.»
- ↑ «Egyptian agriculture crisis worsens, mainly due to lack of water». Daily News Egypt. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Water Politics - Sharing the Nile». The Economist. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Life-Giving Nile». National Geographic. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Nile Perch Fishing on Lake Nasser». Trip Advisor. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Vartorella, Bill (2002). «Egyptology fellowship chairman shares giant fish story». The Rotarian. 180 (6): 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Gohary, Jocelyn (1998). Guide to the Nubian monuments on Lake Nasser. American University in Cairo Press. ISBN 9789774244629. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Restored Abu Simbel Keeps Ancient Grandeur». The New York Times. 1967 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ «Rescuing Abu Simbel» (PDF). The New York Times. 1963 թ․ նոյեմբերի 4.
- ↑ Maroon, Fred J.; Newby, Percy Howard (1979). The Egypt story: Its art, its monuments, its people, its history. Chanticleer Press Edition. էջ 42.
Գրականություն
- Helen Chapin Metz. Egypt: A Country Study. Washington: GPO for the Library of Congress, 1990., Helen Chapin Metz, ed.
Արտաքին հղումներ
- Lake Nasser at Encyclopædia Britannica
- 360 Degree Panorama of Lake Nassar Արխիվացված 2014-02-01 Wayback Machine
- Abu Simbel: The Temples That Moved
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասեր լիճ» հոդվածին։ |
|