Նարեկ Մարգարյան
Նարեկ Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հաղորդավար, հումորիստ |
Աշխատավայր | Արմնյուզ հեռուստաընկերություն |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/ArmComedy.jpg/250px-ArmComedy.jpg)
Նարեկ Մարգարյան (սեպտեմբերի 14, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, երկիծաբան, սցենարիստ։ 2007 թվականից սկսած՝ իր ընկեր, երկիծաբան և գրող Սերգեյ Սարգսյանի հետ, գրել, բեմադրել և հանդես է եկել բազմաթիվ ստենդափ երկիծական շոուներում։
Կենսագրություն
Նարեկ Ալեքսանդրի Մարգարյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 13-ին Երևանում։ Սովորել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցում։ 2006 թվականին ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, 2009 թվականին՝ համալսարանի ասպիրանտուրան։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
Աշխատանքային գործունեություն
2009 թվականին Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը հիմնել են ArmComedy կայքը՝ Հայաստանում առաջին սատիրական նորությունների հարթակը։ Այն տրամադրում էր թարմ, հումորային և երբեմն հակասական մեկնաբանություններ Հայաստանի սոցիալական և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ 2010 թվականին ArmComedy-ն հաղթեց ArmNet մրցանակը՝ որպես լավագույն բովանդակությամբ հայկական կայք[1]։ Նույն տարում նրանք սկսեցին արտադրել սատիրական նորությունների շոուներ ինտերնետում՝ «3D Update» վերնագրով։ Շոուի 19 էպիզոդից հետո այն վերանվանվեց «NewsՀաբ» և 42 էպիզոդ հեռարձակվեց CivilNet ինտերնետային հեռուստաալիքով։
2012 թվականի մարտին շոուն տեղափոխվեց ԱրմՆյուզ հեռուստաալիք[2], իսկ 2015 թվականին՝ ATV[3]։ Սա առաջին շոուն է Հայաստանում, որը սկսվել է որպես վեբ շարք և անցել է ցանցային հեռուստատեսություն։
2008-2010 թվականներին Բրյուսովի անվան համալսարանում դասավանդել է անգլերեն բանավոր խոսք։ 2011 թվականին, երբ համալսարանի մասին սատիրական մի տեսանյութ հայտնվեց YouTube-ում, նա հեռացվեց աշխատանքից՝ չնայած ուսանողների բողոքներին[4]։ Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը տեսանյութի հանրային դիտում կազմակերպեց աշխատակազմի հետ։ Մարգարյանը վերադարձավ համալսարան նոր ռեկտորի նշանակումից հետո։
2013 թվականին Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը գրել են իրենց առաջին լիամետրաժ ֆիլմի սցենարը՝ «Քայլ ձիով»[5]։ 2016 թվականին նրանք գրեցին Հայաստանի առաջին քաղաքական երկիծական ֆիլմի՝ «Առաջին դեմք»-ի սցենարը[6]։
2017 թվականի մայիսին Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը հանդես եկան ԱՄՆ-ի ստենդափ շոուի շրջագայությամբ և որպես հյուրեր հրավիրվեցին Conan շոուին։
Աղբյուրներ
- ↑ LLC, Helix Consulting. «ArmNet Awards 2010- ի Գլխավոր մրցանակին արժանացել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի վեբ կայքը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ Anna (2012-02-25). ««Արմքոմեդին» մարտից կլինի «Արմնյուզի» եթերում • media.am». media.am. Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ «Նարեկ մարգարյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ ««Ինչի ուրիշները չե՞ն ուշանում». Բրյուսովի ուսանողները հեռացված դասախոսի մասին | Epress.am». 2011-04-12. Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ Kirakosian, Gor (2013-10-10), Khod konem (Adventure, Comedy, Family), Artashes Aleksanyan, Bakhitzhan Alpeisov, Mkrtich Arzumanyan, Sharm Holding, Sharm Holding, Sharm Pictures, Վերցված է 2025-01-03-ին
- ↑ Yeritskinyan, Hrant (2016-04-01), Arajin Demq (Comedy), Davit Tadevosyan, Sergey Sargsyan, Aram Mp3, Վերցված է 2025-01-03-ին