XX դարի առաջին կեսին նացիստական կուսակցությունը լայնորեն օգտագործել է գրաֆիկական սիմվոլիզմ։ Գլխավոր սիմվոլը դարձել է Hakenkreuz-ը (բառացի՝ «մանգաղ-խաչ»)՝ սվաստիկան, որը պատկերվում էր դրոշների վրա՝ ներառյալ Նացիստական Գերմանիայի դրոշը։
Մնացյալ նացիստական սիմվոլների մեջ առանձնանում էին.
Սվաստիկայով արծիվը՝ Երրորդ Ռայխի պաշտոնական զինանշանը
Նացիստների գլխավոր սիմվոլը սվաստիկայով դրոշն էր։ Այն ուներ սև-սպիտակ-կարմիր գունային սխեմա, որը հիմնաված էր Գերմանական կայսրության դրոշի գույների վրա։ Բացի այդ, գույները հակադրվում էին Վայմարյան Հանրապետության[5] սև-կարմիր-դեղին դրոշին։ Իմ պայքարը գրքում Ադոլֆ Հիտլերը հերթականապես բացատրել է սվաստիկայով դրոշի սիմվոլիզմը. կարմիր գույնը համարվում է նացիստական շարժման սոցիալական գաղափարը, սպիտակ շրջանը խորհրդանշում էր նացիոնալական գաղափարախոսությունը, սև սվաստիկան, որը օգտագործվել է «արիական» մշակույթում հազարամյակներ արունակ, իրենից ներկայացնում է «արիական ռասան ներկայացնող մարդու և արվեստի հաղթանակի առաքելությունը[6]։
Ռուներ
1933 թվականից Զիգ ռունի երկու նշանագրերը համարվում են ԷՍԷՍ-ի տարբերակիչ նշանը
Նացիստները, կապելով իրենց գերմանական ավանդույթներին, օգտագործում էին ռուներ։ Օգտագործում էին ինչպես պատմական ռունական այբուբենը, այնպես էլ նրանց արդիականացված տարբերակը՝ Արմանենը, որը հրապարակվել է 1908 թվականին Գվիդո ֆոն Լիստի կողմից։ Հիմնականում օգտագործվում էին Սովիլո, Էյվազ, Տիվազ[7], Օդալ[8][9] և Ալգիզ[10] ռուները։
Գվիդո ֆոն Լիստ, օկուլտիստ, ֆյոլկիշեի գաղափարախոս («Ազգային շարժման), էզոթերիկական համակարգ Արմանիզմի («արիոսոֆիա») հիմնադիր, նացիստական օկկուլտիզմում և ռուների վերականգնման գործում (XIX վերջ - XX սկիզբ) եղել է նշանավոր գործիչ։ 1908 թվականին նա հրատարակեց «Ռուների գաղտնիքը» աշխատությունը, որում ներկայացնում է 18 «Արմանեն ռուն», որոնք նրան հայնտվել են 1902 թվականին վիրահատության ընթացքում առաջացած ժամանակավոր կուրության պահին։
Նացիստների մոտ «S» («Սովիլո») ռունը անվանվում է «Զիգ», հավանաբար ֆոն Լիստի ազդեցությամբ, որը կապել է այն անգո-սաքսոնական Սիգել ռունի հետ։ Վոլֆսանգելը չի համարվում պատմական ռուն, ունի ֆոն Լիստի «Գիբոր» ռունի ձևը, որը կրկին կապված է անգլո-սաքսոնական Գեբո ռունի ետ։
Նեոնացիստական սիմվոլիզմ
Սիմվոլները և ռուները, որոնք օգտագործվել են նացիստների կողմից, հետագայում սկսեցին օգտագործել նեոնացիստական խմբավորումները։ Նեոնացիստները օգտագործում են նաև տարբեր թվային սիմվոլներ, օրինակ.
18 - «Adolf Hitler» անունի թվային հապավումը։ Թվերը լատինական այբուբենում տառերի համարժեքներն են. «A» = 1, «H» = 8[11]
88 - «Heil Hitler!» մականվան թվային հապավումը։ «8»-ը «H» տառի թվային արժեքն է լատինական այբուբենում[12]
14 կամ «տասնչորս բառ»-ը հղացել է նացիոնալիստ Դ. Լեյնը XX դարավերջին՝ որպես «սպիտակ ռասայի» լոզունգ[13]
14-ը և 88-ը երբեմն զուգորդվում են (օրինակ՝ 14/88, 8814, 1488[14])
Պատկերասրահ
Սվաստիկայով դրոշը, որը մտածվել է Հիտլերի կողմից, 1933–1945 թվականներին եղել է Երրորդ ռայխի դրոշը
Ռուսաստանում այժմ նացիստական սիմվոլիզմ ասելով հասկացվում է ցանկացած սիմոլ (նմաններ, համազգեստներ, ողջույններ, գաղտնագրեր), որոնք օգտագործվել են ՆՍԳԲԿ-ի և Իտալիայի ֆաշիստական կուսակցության կողմից[20]։
ԳերմանիայումՆՍԳԲԿ-ի սիմվոլները արգելված են ըստ քրեական օրենսգրքի § 86а կետի։ Արգելված սիմվոլների մեջ են դրոշները, նշանները, համազգեստների առաջին հատվածները, գաղտնագրերը և ողջույնի ձևը, նաև դրանց հետ կապված այլ նշաններ[22]։
↑«Уголовный кодекс ФРГ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. {cite web}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)