Նեմո (երգիչ)

Նեմո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Nemo Mettler
Ի ծնե անունգերմ.՝ Nemo Mettler
Ծնվել էօգոստոսի 3, 1999(1999-08-03) (25 տարեկան)
Բիլ, Biel District, Բեռն, Շվեյցարիա[1]
Երկիր Շվեյցարիա
Ժանրերհիփ հոփ և փոփ
Մասնագիտություներգիչ, ռեփեր, երաժիշտ, Բազմագործիքավորող, մյուզիքլի դերասան, երգերի հեղինակ և պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ, ջութակ[2], դաշնամուր[2] և հարվածային համակարգ[2]
Պարգևներ
Կայքnemothings.com
 Nemo (rapper) Վիքիպահեստում

Նեմո Մեթլեր (գերմ.՝ Nemo Mettler, օգոստոսի 3, 1999(1999-08-03), Բիլ, Biel District, Բեռն, Շվեյցարիա[1]), հայտնի Նեմո կեղծանվամբ, շվեյցարացի ռեփեր և երգիչ, որը նվագում է ջութակ, դաշնամուր և հարվածային գործիքներ[7]։ Նեմոն ներկայացրել է Շվեյցարիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «The Code» երգով և հաղթել[8]։

Կարիերա

2015 թվականին Նեմոն թողարկել է իր դեբյուտային Clownfisch ալբոմը, որը շվեյցարական չարթերում զբաղեցրել է 95-րդ տեղը։ 2017 թվականին թողարկել է «Du» սինգլը, որը Շվեյցարիայում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[9]։ The Masked Singer Switzerland- ի երկրորդ եթերաշրջանում 2021-2022 թվականներին Նեմոն ելույթ է ունեցել պանդայի կերպարում և գրավել հինգերորդ հորիզոնականը։

2024 թվականի փետրվարի 29-ին Նեմոն հայտարարվել է որպես Շվեյցարիայի ներկայացուցիչ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում «The Code» երգով և հանդես է եկել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում մայիսի 9-ին, անցնելով եզրափակիչ և հաղթել է մրցույթում` հավաքելով 591 միավոր[10]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմո (երգիչ)» հոդվածին։