Նեպտուն (դիցաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեպտուն (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նեպտուն (լատին․՝ Neptunus), հին հռոմեական դիցաբանության մեջ ծովերի և ջրերի աստված։ Ամենահին հռոմեական աստվածներից մեկը։ Հետագայում նույնացվել է հունական Պոսեյդոնին։ Նեպտունի կինը Սալացիա դիցուհին էր (Թեմիս, Ամփիտրիտե)։
Նեպտունի անվան հետ է կապված նեպտունալիա տոնը, որը նշվել է հուլիսի 23-ին։ Տոնակատարությունները իրականացվել են երաշտը կանխարգելելու համար։ Դրա ժամանակ կառուցվել են ծղոտե տներ ու խրճիթներ։
Ծովային Նեպտունը կապված է եղել ծովի հետ գործ ունեցող մարդկանց հետ, որոնք գնացել են ծովային ճանապարհորդությա։
Գերալդիկայում
Նեպտունը պատկերված է Մեծ Ուստյուգ քաղաքի զինանշանին, իսկ Նեպտունի եռաժանին պատկերված է Թեոդոսիայի պատմական զինանշանի վրա (1811 թվականի)։
Տես նաև
|