Նիկիտա Մուրավյով
Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ Муравьев Никита Михайлович | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30 (օգոստոսի 10), 1795 կամ սեպտեմբերի 9, 1795[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 10 (22), 1843 (47 տարեկան) կամ ապրիլի 28, 1843[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Իրկուտսկի նահանգ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Կրոն | Քրիստոնեա |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դեկաբրիստ |
Ամուսին | Alexandra Muravieva? |
Ծնողներ | հայր՝ Mikhail Muravyov?, մայր՝ Yekaterina Muravyova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Փրկության միություն և Բարգավաճման միություն |
Երեխաներ | Sofiya Muravyova? |
![]() |
Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ (հուլիսի 30 (օգոստոսի 10), 1795 կամ սեպտեմբերի 9, 1795[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10 (22), 1843 կամ ապրիլի 28, 1843[1], Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ[2]), դեկաբրիստ, գվարդիայի կապիտան։
Կենսագրություն
Սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Մուրավյովը դեկաբրիստների «Փրկության միության» (1816) կազմակերպիչներից էր։ 1820թվականին «Բարօրության միությունում» հանդես է եկել Ռուսաստանում հանրապետական կառավարման օգտին։ 1821 թվականից դեկաբրիստների Հյուսիսային միության ղեկավարն էր։ Միաժամանակ ընտրվել է դեկաբրիստների Հարավային ընկերության դիրեկտորիայի անդամ։ Կազմել է ապագա ռուսական պետության սահմանադրության նախագիծ, ապացուցել բռնապետության դեմ ապստամբության անհրաժեշտությունը։ 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը չի մասնակցել՝ գյուղում լինելու պատճառով, սակայն ձերբակալվել է (1825 թվականի դեկտեմբերին) և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ Դատպարտվել է սկզբում գնդակահարության, որը փոխարինվել է 20 տարվա տաժանակրությամբ (Սիբիր, Ներչինսկի հանքեր)։ 1835 թվականին փոխադրվել է Իրկուտսկի նահանգ (որտեղ և մահացել է)։ Հայտնի է որպես պատմաբան, քննադատել է Կարամզինի «Ռուսական պետության պատմություն»-ը, գրել ռազմական պատմության վերաբերյալ աշխատություններ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 96)։ ![]() |