Նիկիֆոր Կրինիցկի
Նիկիֆոր Կրինիցկի լեհ.՝ Nikifor Krynicki | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1968[1][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | նաիվ արվեստ |
Անդամակցություն | Association of Polish Artists and Designers? |
Nykyfor Epifaniy Drovniak Վիքիպահեստում |
Նիկիֆոր Կրինիցկի (ուկրաիներեն՝ Никифор Криницький, լեհ.՝ Nikifor Krynicki, իսկական անունը՝ Էպիֆանի Դրովնյակ, ուկրաիներեն՝ Єпіфаній Дровняк, լեհ.՝ Epifaniusz Drowniak, մայիսի 21, 1895[1][2][3], Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հոկտեմբերի 10, 1968[1][3], Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), ուկրաինացի նկարիչ-պրիմիտիվիստ։
Կենսագրություն
Նիկիֆոր Կրինիցկին ծնվել է 1895 թվականին Կրինիցա-Լեմկովշինայում (այժմ՝ Կրինիցա-Զդրույ, Ներքին լեհական վոեվոդություն, Լեհաստան)։ Մայրը խուլ ու համր է եղել, հոր մասին տեղեկություններ հայտնի չեն։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, նրան ընկալել են որպես աննորմալ։ Ունեցել է թլվատություն, եղել է գրեթե անգրագետ։ 1930 թվականին նրա աշխատանքները բացահայտել է նկարիչ Ռոման Տուրինը՝ դրանք ցուցադրելով Փարիզում և Նիկիֆորին հայտնի դարձնելով լեհական արվեստում։ Պատերազմի նախօրեին Аркады ամսագրում հոդված է լույս տեսնում Նիկիֆորի մասին, որտեղ ներկայացված են լինում Լվովի ցուցահանդեսում ցուցադրված նրա կտավները, սակայն արվեստագետի ճակատագիրը չի փոխվում։
Ուկրաինացիների հարկադիր զանգվածային միգրացիայի ժամանակ 1947 թվականին Նիկիֆորին արտաքսել են, սակայն կարողացել է հետ վերադառնալ։ 1949 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Վարշավայի ցուցահանդեսում, 1959 թվականին՝ Փարիզի Դինա Վերնիի պատկերասրահում և Արևմտյան Եվրոպայի այլ պատկերասրահներում։ 1960 թվականին նկարիչ Մարիա Վլոսինսկու օգնությամբ Վարշավայի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։
Բուժվել է խրոնիկական տուբերկուլյոզից Ֆոլյուշեի առողջարանում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Կրինիցայի գերեզմանատանը։
Ժառանգություն
Նիկիֆորը թողել է հսկայական ժառանգություն, շուրջ 40000 աշխատանքներ։ Ներկայումս ճանաչվել է որպես նաիվ մեծագույն նկարիչներից մեկը։ Նիկիֆորի աշխատանքները գտնվում են տարբեր արվեստի հավաքածուներում, մեծամասնությունը Նովի Սոնչի տարածաշրջանային և Նիկիֆորի Կրինիցայում գտնվող թանգարանում (բացվել է 1995 թվականին)։
Նկարիչը մշակույթում
Նկարչի կյանքի վերջին տարիները Կշիշտով Կրաուզեն ներկայացրել է 2004 թվականին լույս տեսած «Իմ Նիկիֆոր» ֆիլմում, որտեղ Նիկիֆորի դերը խաղացել է Կրիստինա Ֆելդմանը։ 1968 թվականին լեհական No To Co ֆոլկ-ռոք խումբը թողարկել է «Նիկիֆոր» ձայնասկավառակը՝ ի հիշատակ նկարչի[4][5]։ Որպես ալբոմի պաստառ ընտրվել է նկարչի կտավներից մեկը։
Հիշատակ
Նիկիֆորի հուշարձանները տեղադրվել են Կրինիցայում և Լվովում։
Գրականություն
- Banach E., Banach A. Historia o Nikiforze. Kraków։ Wydawnictwo Literackie, 1966
- Madeyski J. Nikifor Krynicki։ 12 reprodukcji. Kraków։ Wydawnictwo artystyczno-graficzne, 1970
- Вадим Лесич. Никифор з Криниці. Монографічний нарис з 16 ілюстраціями та з резюме в англійській мові. Сучасність, 1971.
- Wolanin Z. Nikifor. Olszanica։ BOSZ, 2000
- Никифор. Каталог. Киев, 2013.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «NO TO CO - OFICJALNA STRONA ZESPOŁU». notoco.net.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Nikifor - No To Co - XL 0493 - LP - 1968 :: Archiwum Polskiego Rocka». No To Co - Nikifor (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիֆոր Կրինիցկի» հոդվածին։ |
|