Նիկո Շուլց
![]() Շուլցը 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 |
![]() | 24 | (0) |
2010-2015 |
![]() | 93 | (2) |
2015-2017 |
![]() | 13 | (1) |
2017-2019 |
![]() | 57 | (2) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 |
![]() | 11 | (0) |
2009-2010 |
![]() | 12 | (0) |
2010-2011 |
![]() | 2 | (0) |
2011-2012 |
![]() | 11 | (4) |
2013-2015 |
![]() | 14 | (2) |
2018-ներկա |
![]() | 8 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկո Շուլց (գերմ.՝ Nico Schulz, ապրիլի 1, 1993[1][2], Բեռլին, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
Հերթա Բեռլին
Շուլցը Հերթա Բեռլինի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման մտնելով Գերմանիայի գավաթի Պֆուլենդորֆի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ռոտ-Վայս Օբերհաուզենի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Շուլցը խփեց 2013 թվականի մարտի 30-ին՝ Բոխումի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում նա օգնեց Հերթային հաղթել Երկրորդ Բունդեսլիգան՝ տեղափոխվելով Գերմանիայի առաջին դիվիզիոն[9][10]։
Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Շուլցը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[11]։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին նա կարմիր քարտ ստացավ Ֆրայբուրգի դեմ խաղում[12]։ 2015 թվականի մարտի 6-ին Շուլցը հեռացվեց խաղադաշտից Շտուտգարտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[13]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց ապրիլի 5-ին՝ Պադերբորնի դեմ խաղում[14]։ Հերթա Բեռլինի կազմում Շուլցը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Բորուսիա Մյոնխենգլադբախ
2015 թվականի օգոստոսի 18-ին Շուլցը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[15][16][17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սևիլյայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Բորուսիայի կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Իբրահիմ Տրաորեին Քյոլնի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 12-ին Շուլցը ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[21][22]։ Իր առաջին և միակ գոլը Մյոնխենգլադբախի կազմում խփեց 2017 թվականի ապրիլի 29-ին՝ Մայնցի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[23]։ Բորուսիայի կազմում Շուլցը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հոֆենհայմ
2017 թվականի հուլիսի 8-ին Շուլցը 3 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[24][25][26][27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Ռոտ-Վայս Էրֆուրտի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 10-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 18-ին Շուլցը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի գավաթի Կայզերսլաուտերնի դեմ խաղում[30]։ Դեկտեմբերի 21-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[31][32]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա գոլ խփեց Բավարիայի դեմ խաղում, սակայն մյունխենյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով[33]։ Հոֆենհայմի կազմում Շուլցը անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Բորուսիա Դորտմունդ
2019 թվականի մայիսի 21-ին Շուլցը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[34][35][36]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[37][38][39]։ Իր դեբյուտը Բորուսիայի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[40] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[41][42][43]։
Միջազգային կարիերա
Շուլցը ներկայացրել է Գերմանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[44]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[45]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում[46][47]։ Գերմանիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 5-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[48][49]։
Գերմանիայի ազգային հավաքական Շուլցը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 29-ին Յոախիմ Լյովի կողմից՝ Ֆրանսիայի և Պերուի դեմ խաղերի համար[50][51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պերուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[53][54][55]։ 2019 թվականի մարտի 24-ին Շուլցը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Գերմանիային[56][57]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[58]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հերթա Բեռլին II | 2010–11 | Ռեգիոնալլիգա | 8 | 0 | — | 8 | 0 | |||||
2011–12 | 14 | 0 | 14 | 0 | ||||||||
2012–13 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
2013–14 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
Ընդհանուր | 24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 | ||
Հերթա Բեռլին | 2010–11 | Բունդեսլիգա 2 | 21 | 0 | 2 | 0 | — | 23 | 0 | |||
2012–13 | 20 | 1 | 0 | 0 | 20 | 1 | ||||||
2013–14 | Բունդեսլիգա | 23 | 0 | 1 | 0 | 24 | 0 | |||||
2014–15 | 28 | 1 | 1 | 0 | 29 | 1 | ||||||
2015–16 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||||
Ընդհանուր | 93 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 98 | 2 | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ II | 2016–17 | Ռեգիոնալլիգա | 2 | 0 | — | 2 | 0 | |||||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2015–16 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | |
2016–17 | 12 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 16 | 1 | ||||
Ընդհանուր | 13 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 18 | 1 | ||
Հոֆենհայմ | 2017–18 | Բունդեսլիգա | 27 | 1 | 2 | 0 | 5 | 1 | — | 34 | 2 | |
2018–19 | 30 | 1 | 2 | 1 | 5 | 0 | 37 | 2 | ||||
Ընդհանուր | 57 | 2 | 4 | 1 | 10 | 1 | 0 | 0 | 71 | 4 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2019–20 | Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 189 | 5 | 10 | 1 | 14 | 1 | 1 | 0 | 214 | 7 |
Միջազգային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[58]
Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 4 | 1 |
2019 | 4 | 1 |
Ընդհանուր | 8 | 2 |
Միջազգային գոլեր
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 9, 2018 | Ռեյն-Նեկար-Արենա, Զինսհայմ, Գերմանիա | ![]() |
2–1 | 2–1 | Ընկերական խաղ |
2. | Մարտի 24, 2019 | Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ | ![]() |
3–2 | 3–2 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
Ակումբային
Հերթա Բեռլին
- Երկրորդ Բունդեսլիգա. 2012–13[9]
Բորուսիա Դորտմունդ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Germany - N. Schulz - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Who Is Nico Schulz? Breaking Down Germany's Match Winner Who Has Piqued The Interest Of Liverpool». The Sportsman (անգլերեն). 2019 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «SC Pfullendorf - Hertha BSC, Aug 14, 2010 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Herthas erste Pflicht ist erfüllt». www.tagesspiegel.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Hertha BSC - Rot-Weiß Oberhausen, Aug 20, 2010 - 2. Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Hertha BSC - VfL Bochum, Mar 30, 2013 - 2. Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 9,0 9,1 «2. Bundesliga 2012/2013 Tabelle, 34. Spieltag». Fussballdaten (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «34. Spieltag | 2. Bundesliga 2012/13». kicker (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Hertha BSC - Eintracht Frankfurt, Aug 10, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «SC Freiburg - Hertha BSC, Sep 19, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «VfB Stuttgart - Hertha BSC, Mar 6, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Hertha BSC - SC Paderborn 07, Apr 5, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Borussia sign Nico Schulz from Hertha BSC - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Schulz joins Gladbach from Hertha». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ VAVEL.com (2015 թ․ օգոստոսի 18). «Mönchengladbach sign Schulz». VAVEL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Schulz Completes Mönchengladbach Move». Read Bundesliga (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Sevilla FC - Borussia Mönchengladbach, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «1. FC Köln - Borussia Mönchengladbach, Sep 19, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Nico Schulz suffers cruciate ligament rupture - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Monchengladbach hit by Xhaka, Schulz injuries». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «1.FSV Mainz 05 - Borussia Mönchengladbach, Apr 29, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «TSG sign Nico Schulz». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
{cite web}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Nico Schulz joins Hoffenheim from Gladbach». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Schulz joins Hoffenheim from BMG». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Hoffenheim sign Nico Schulz from Monchengladbach - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Rot-Weiß Erfurt - TSG 1899 Hoffenheim, Aug 12, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - VfL Wolfsburg, Mar 10, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «1.FC Kaiserslautern - TSG 1899 Hoffenheim, Aug 18, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Hoffenheim, TSG 1899. «National player Schulz to stay until 2021». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
{cite web}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Hoffenheim renew contract of Germany player Schulz until 2021». Goalzz. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Bayern Munich, Jan 18, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Borussia Dortmund sign Nico Schulz». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Borussia Dortmund sign Germany left-back Nico Schulz from Hoffenheim». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Borussia Dortmund sign Nico Schulz». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Transfer news: Borussia Dortmund snap up £22m Nico Schulz from Hoffenheim | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Borussia Dortmund complete £22m signing of Hoffenheim's Nico Schulz». Mail Online. 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Dortmund land Hoffenheim's £22m star Schulz after missing Bundesliga title». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 41,0 41,1 «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Jadon Sancho stars as Dortmund earn Supercup win over Bayern Munich». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Nico Schulz: Germany's first-choice left-back who never went off the rails, even when his career tried to». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2015 - History - Germany». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Czech Republic U21 - Germany U21, Jun 23, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ հունիսի 23). «Under-21 2015 - History - Czech Republic-Germany». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Portugal U21 - Germany U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ հունիսի 27). «Under-21 2015 - History - Portugal-Germany». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Germany news: Khedira drops out Nationalelf squad, Havertz, Kehrer & Schulz called up | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Leroy Sane Recalled as Joachim Low Names His First Germany Squad Since World Cup Disaster». 90min.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018-10-19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Joachim Löw unveils first post-World Cup squad | DW | 29.08.2018». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Germany - Peru, Sep 9, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Germany 2-1 Peru: Nico Schulz scores late winner for hosts» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Hoffenheim's Nico Schulz marks debut with winner as Germany edge Peru». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Netherlands - Germany, Mar 24, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Reuters (2019 թ․ մարտի 24). «Germany come through against Netherlands with late Nico Schulz goal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
{cite news}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ 58,0 58,1 «Nico Schulz». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
- Շուլցի պաշտոնական Ինստագրամի էջը
- Շուլցը transfermarkt-ում
- Շուլցը soccerbase.com-ում
- Շուլցը WhoScored.com կայքում
- Շուլցը Բորուսիա Դորտմունդի պաշտոնական կայքում
- Շուլցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Շուլց» հոդվածին։ |
|
|