Նիկոլա դը Կոնդորսե

Նիկոլա դը Կոնդորսե
ֆր.՝ Marie-Jean-Antoine Nicolas de Caritat, marquis de Condorcet[1]
 
Կուսակցություն՝ Ժիրոնդիստներ
Կրթություն՝ Փարիզի միջնադարյան համալսարան
Մասնագիտություն՝ փիլիսոփա, մաթեմատիկոս, տնտեսագետ, քաղաքական գործիչ, քաղաքագետ, կենսագիր, սոցիոլոգ և գրող
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1743(1743-09-17)[2][1][3][…]
Ծննդավայր Ռիբմոն, Պիկարդիա, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Վախճանի օր մարտի 28, 1794(1794-03-28)[2][1][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայր Բուլ-լա-Ռեն, Առաջին ֆրանսիական հանրապետություն[5][1]
Թաղված Պանթեոն (Փարիզ)[6]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Marie Jean Antoine Nicolas de Caritat de Condorcet[1]
Ամուսին Սոֆիա դը Կոնդորսե[7]
Զավակներ Elisa de Caritat de Condorcet?[8]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսե (ֆր.՝ Marie Jean Antoine Nicolas de Caritat, marquis de Condorcet, սեպտեմբերի 17, 1743(1743-09-17)[2][1][3][…], Ռիբմոն, Պիկարդիա, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - մարտի 28, 1794(1794-03-28)[2][1][3][…], Բուլ-լա-Ռեն, Առաջին ֆրանսիական հանրապետություն[5][1]), մարքիզ, ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, մաթեմատիկոս, սոցիոլոգ և քաղաքական գործիչ։

Մաթեմատիկական աշխատանքների համար 1769 թվականին ընտրվել է գիտությունների ակադեմիայի անդամ, 1782 թվականից՝ ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ Աշխատակցել է «Հանրագիտարանին»։

Esquisse d'un tableau historique des progres de l'esprit humain, 1795

1791 թվականին ընտրվել է օրենսդրական ժողովում։ Կոնվենտ է ներկայացրել սահմանադրության իր ժիրոնդիստական նախագիծը։ Ռոբեսպիեռի կառավարությունը Կոնդորսեին մեղադրել է դավադրության մեջ և հեռակա դատապարտել մահվան։

1794 թվականին ձերբակալվել է. խուսափելով հրապարակային մահապատժից՝ ինքնասպան է եղել։ Կոնդորսեն դեիզմի և սենսուալիզմի կողմնակից էր։ Պատմության զարգացումը բացատրել է մարդկային բանականության անսահման հնարավորությամբ։ Տնտեսագիտական հարցերում հետևել է ֆիզիոկրատներին։

Կոնդորսեն բնական իրավունքի կողմնակից էր։ Պաշտպանել է մասնավոր սեփականությունն ու գույքային անհավասարությունը, այն համարել անհրաժեշտ, նույնիսկ՝ օգտակար։ Պահանջել է ազգերի միջև անհավասարության ոչնչացում, պատերազմը համարել չարիք։ Կոնդորսեի գաղափարներն ունեցել են առաջադիմական նշանակություն, հատկապես Ռեստավրացիայի դարաշրջանում։

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա դը Կոնդորսե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569