Նիկոլաե Տիմոֆտի
Նիկոլաե Տիմոֆտի ռումիներեն՝ Nicolae Timofti | |
![]() | |
Կուսակցություն՝ | Communist Party of Moldavia? |
---|---|
Կրթություն՝ | Մոլդովայի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դատավոր, իրավաբան և պետական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 22, 1948[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Չուտուլեշտի, Ֆլորեստսկի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Պարգևներ | |
Նիկոլաե (Նիկոլայ) Վասիլևիչ Տիմոֆտի (ռումիներեն՝ Nicolae Timofti, դեկտեմբերի 22, 1948[1][2], Չուտուլեշտի, Ֆլորեստսկի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ, Մոլդովայի նախագահը 2012 թվականի մարտի 23-ից։
Կենսագրություն
Նիկոլաե Տիմոֆտին ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 22-ին Մոլդովական ԽՍՀ-ի Ֆլորեշտի շրջանի Չուտուլեշտի գյուղում քաղաքական պատճառներով աքսորված ընտանիքում[3][4]։ Հայրը՝ Վասիլի Տիմոֆտին (ռումիներեն՝ Vasile Timofti) է, մայրը՝ Ելենա Տիմոֆտին (ռումիներեն՝ Elena Timofti), օրիորդական ազգանունը՝ Բուժակ (ռումիներեն՝ Bujac)։ Մեծացել է բազմազավակ ընտանիքում[5], միջնակարգ կրթություն ստացել է տեղի դպրոցում[6]։
1964-1965 թվականներին եղել է Ֆլորեշտ քաղաքի ճանապարհների շրջանային վարչության աշխատող։ Այնուհետև մինչև 1967 թվականը Տիմոֆտին աշխատել է փականագործ-ավտոմոբիլիստ։ Ապա սովորել է Մոլդովայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Համալսարանում սովորելուց հետո Տիմոֆտին 2 տարի ծառայել է բանակում, դարձել ավագ լեյտենանտ։
1974-1976 թվականներին ՄԽՍՀ-ի Արդարադատության նախարարությունում աշխատել է խորհրդատու, 1976-1980 թվականներին Քիշնև քաղաքի դատավոր։
1980-1990 թվականներին եղել է Մոլդովական ԽՍՀ-ի Բարձրագույն դատարանի դատավոր, 1990-1996 թվականներին Բարձրագույն դատական պալատի նախագահի տեղակալ, դատական կոլեգիայի նախագահ։
1996-2001 թվականները Մոլդովայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահն էր, Դատավորների միության նախագահ, Մոլդովայի Հանրապետության դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի անդամ։
2005 թվականին կրկին նշանակվել է Մոլդովայի Բարձրագույն դատական պալատի նախագահ։
1995-2000 և 2005-2009 թվականներին եղել է դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի անդամ։
2009 թվականին կրկին ընտրվել է դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի անդամ (առանց դատավորի աշխատանքի հետ համատեղման իրավունքի)։
2011 թվականի մարտից դատական պաշտոնյաների Բարձրագույն խորհրդի նախագահն է։ Ունի դատավորի բարձրագույն որակավորման կարգ[7]։
2012 թվականի մարտի 16-ին Նիկոլայ Տիմոֆտին Պառլամենտի 62 պատգամավորիների ձայներով ընտրվել է Մոլդովայի Հանրապետության նախագահ։
Ընտանիք
- Մարգարիտա Տիմոֆտի՝ կինը։ Ծնվել է Սորոկայի շրջանի Պարկանի գյուղում։ Մոլդովայի պետական համալսարանի գրադարանագիտություն և մատենագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Քիշնևի հանրապետական գրադարանում աշխատել է մատենագետ։ 2010 թվականից այժմ Մոլդովայի Պառլամենտի Քարտուղարության Գլխավոր իրավաբանական ճյուղի եվրոպական իրավունքի, օրենսդրական տեղեկատվության բաժնի գլխավոր խորհրդատու է[8]։
- Ալեքսեյ Տիմոֆտի (ծնվել է 1979)՝ ավագ որդին։ Սովորել է Յաշի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Բնակվում է ԱՄՆ-ի Կոլումբիա նահանգի Վաշինգտոն քաղաքում, կինը՝ Նիկոլետան, փաստաբան է աշխատում Litigation at GreenbergTraurig LLP ընկերությունում[9]։
- Նիկոլայ Տիմոֆտի (ծնվել է 1983)՝ որդին։ Իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո նվիրվել է լրագրությանը, աշխատել է մի քանի հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում։ Ճանաչում է ձեռք բերել որպես մասնավոր հեռուստաընկերություններից մեկում սպորտային նորությունների հաղորդավար։
- Շտեֆան Տիմոֆտի (ծնվել է 1991)՝ որդին։ Հետաքրքրվում է մինի ֆուտբոլով, հանդես է եկել երկրի ֆուտզալի մի քանի առաջնություններում[10]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «О семье кандидата в президенты от АЕИ Николая Тимофти | PUBLIKA .MD». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «NR2.RU::: Молдавский альянс назвал кандидатуру на пост президента / 12.03.12 / Кишинев». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Человек недели — Николае Тимофти, председатель Высшего совета магистратуры. — Tribuna, 11.03.2012
- ↑ Гыскэ Татьяна. (2012 թ․ մարտի 12). «Николай Тимофти - кандидат АЕИ на должность президента Молдовы» (ռուսերեն). Noi.md. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Кто есть Кто в Молдове» издательство ЛОГОС-ПРЕСС
- ↑ «Первая леди Молдовы отмечает свой день рождения» (ռուսերեն). Комсомольская правда в Молдове. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Сноха президента Николае Тимофти – успешный адвокат в США» (ռուսերեն). Сайт www.nbm.md. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Մարզիկ Շտեֆան Տիմոֆտիի անձնական էջ
Արտաքին հղումներ
- Ո՞վ է ընտրվել Մոլոդովայի նոր նախագահ
- Նիկոլաե Տիմոֆտիի վերաբերյալ նորություններ Արխիվացված 2014-01-08 Wayback Machine
|
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Տիմոֆտի» հոդվածին։ |
|