Նիկոլայ Գուբենկո

Նիկոլայ Գուբենկո
Ի ծնեՆիկոլայ Նիկոլաևիչ Գուբենկո
Ծնվել էօգոստոսի 17, 1941(1941-08-17)[1][2]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 16, 2020(2020-08-16)[3] (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, սցենարիստ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ակտիվ տարիներ1964–ից մինչև մեր օրեր
ԹատրոնՏագանկայի դերասանների ընկերակցություն, Տագանկայի թատրոն
Պարգևներ
Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
IMDbID 0345536
Պաշտոնական կայքէջgubenko.mos.ru
 Nikolai Gubenko Վիքիպահեստ

Նիկոլայ Նիկոլաևիչ Գուբենկո (օգոստոսի 17, 1941(1941-08-17)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2020(2020-08-16)[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շրջանի ռուս դերասան թատրոնի և կինոյի, ռեժիսոր և սցենարիստ։ 1993 թվականից «Տագանկայի դերասանների ընկերակցության» հիմնադիր և ղեկավար։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985)։

1989-1991 թթ. ԽՍՀՄ մշակույթի վերջին նախարարը։ II և III գումարումների Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր (1995—2003)։ 2005 թվականից Մոսկվայի քաղաքային դումայի IV, V և VI ժողովների պատգամավոր[4]։ 2009 թվականից Մոսկվայի քաղաքական դումայի նախագահի տեղակալ։

Կենսագրություն

Նիկոլայ Գուբենկոն ծնվել է 1941 թվականի օգոստոսի 17–ին Օդեսայում , ռմբակոծության ժամանակ։ Հայրը եղել է զինվորական օդաչու, և մահացել է Նիկոլայի ծննդյան օրը առավտյան, մայրը 1942 թվականին կախաղան է բարձրացվել գերմանացի զավթիչների հետ չհամագործակցելու համար։ Նիկոլայն ունի երեք քույր և եղբայր։ Մինչև պատերազմի ավարտն ապրել և սովորել է Օդեսայում՝ մանկատանը։

Բարձր դասարաններում սովորել է թատերական ստուդիայում, որն ավարտելուց հետո սկսեց աշխատել Օդեսայի երիտասարդական թատրոնում, հետո էլ սկսեց խաղալ փոքր մասսային դեր։ 1960-ականների սկզբին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի կուրսերին), որը վերջացրեց 1964 թվականին և ընդունվեց Տագանկայի թատրոնի խումբ։ Նրա համակուրսեցին էր դերասանուհի Ժաննա Բոլոտովան, ով դարձավ նրա կինը 1960-ական թվականների վերջին։

1964-1968 թվականներին և 1980-ականներից՝ դերասան Տագանկայի թատրոնում, 1987-1989 թվականներին՝ թատրոնի գլխավոր դերասան։

1992 թվականին դառնում է «Տագանկաի դերասանների ընկերակցություն» թատրոնի ղեկավար։

Որպես Ռեժիսոր նկարահանել է գեղարվեստական վեց լիամետրաժ և մեկ կարճամետրաժ ֆիլմ։

1989 թվականի նոյեմբերի 21–ից մինչև 1991 թվականի օգոստոսի 28–ը՝ ԽՍՀՄ մշակույթի նախարար։

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության անդամ։

2009 թվականի հոկտեմբերի 21-ին ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի փոխնախագահ, 2014 թվականի սեպտեմբերի 24-ին վերընտրվել է այդ պաշտոնում[4]։

Ընտանիք

1960-ական թվականների վերջին ամուսնացել է դերասանուհի Ժաննա Բոլոտովայի հետ։ Երեխաներ չունեն։

Ճանաչում և պարգևներ

Ստեղծագործություն

Դերեր ֆիլմում

  • 1964 թ. — Երկրի թզաչափ — վիրավոր զինվոր
  • 1964 թ. — Երբ չվում են արագիլները — Ռադու
  • 1966 թ. — Վերջին խաբեբան — Պետյա Դաչնիկով
  • 1966 թ. — Տղան և աղջիկը — կիթառով ուղեկից
  • 1967 թ. — Գաղտնաբառ պետք չէՎասիլի Բլյուխեր
  • 1967 թ. — Առաջին փոստատար — Յաշա
  • 1967 թ. — Անծանոթ դարի սկիզբ — կովով մարդ
  • 1969 թ. — Ոսկե դարպաս — զինվոր Իվան
  • 1974 թ. — Եթե ուզում ես լինել երջանիկ — Անդրեյ Ռոդիոնով
  • 1975 թ. — Խնդրում եմ ձայնՍերգեյ Ուվարով
  • 1988 թ. — Արգելված գոտի — Էպիզոդ

Ռեժիսորական աշխատանքներ

Վավերագրական ֆիլմեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գուբենկո» հոդվածին։