Նիկոլայ Գրինկո
Նիկոլայ Գրինկո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 22, 1920[1] |
Ծննդավայր՝ | Խերսոն, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 10, 1989[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կիև, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասան և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0342458 |
Նիկոլայ Գրիգորևիչ Գրինկո կամ Միկոլա Հրիհորովիչ Հրինկո (ուկրաիներեն՝ Микола Григорович Гринько, ռուս.՝ Никола́й Григо́рьевич Гринько́, մայիսի 22, 1920[1], Խերսոն, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 10, 1989[1], Կիև, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի դերասան:
Կենսագրություն
Նիկոլայ Գրինկոն ծնվել է 1920 թվականի մայիսի 22-ին՝ Խերսոնում, այն ժամանակվա Ուկրաինական ԽՍՀ-ում (այժմ՝ Ուկրաինա)[2][3]: Նա մահացել է 1989 թվականի ապրիլի 10-ին՝ Կիևում, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ (այժմ՝ Ուկրաինա)[2][3]:
Նրա կինը՝ Այշե Ռաֆեթովնա Չուլակ-օղլին (ծնված 1932թ.), Ուկրաինական ԽՍՀ պետական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև «Դնեպր» ջազ-սիմֆոնիկ համույթի ջութակահարն էր[4]:
Կարիերա
1961 թվականին Նիկոլայ Գրինկոն անցավ կինոյի ասպարեզ: Սակայն իր «հարազատ» Դովժենկոյի անվան կինոստուդիայում նա չէր համարվում «հարազատ» դերասան, նա շատ քիչ էր նկարահանվում, և նրան չէին առաջարկում գլխավոր դերեր: Իվան Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» ստեղծագործության նրա սցենարը 6 տարի դրված էր ստուդիայի գրասենյակներում՝ դարակի մեջ:
Գրինկոն հայտնի է իր դերերով Անդրեյ Տարկովսկու ֆիլմերում, այդ թվում՝ «Իվանի մանկությունը», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլարիս», «Հայելի» և «Ստալկեր»[5][6]:
Նա նաև նկարահանվել է 1981 թվականին նկարահանված «Թեհրան-43» ֆիլմում։
Ընտրված ֆիլմագրություն
- «Խաղաղություն ներս եկողին» (1961) - Ամերիկացի վարորդ
- «Իվանի մանկությունը»(1962) − Գրյազնով
- «Մոռացված նախնիների ստվերները» (1965) − Վատագ
- «Պատերազմ և խաղաղություն» (1966−1967, մասեր 1, 3)
- «Անդրեյ Ռուբլյով» (1966) – Դանիիլ Չերնի
- «Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար» (1969) - Անտոն Պավլովիչ Չեխով
- «Վտանգավոր շրջագայություններ» (1969) – Անդրեյ Մաքսիմովիչ
- «Սոլարիս» (1972) – Նիք Քելվին, Քրիս Քելվինի հայրը
- «Սիրահարների սիրավեպ» (1974) – Փոխծովակալ
- «Արկածները քաղաքում, որը գոյություն չունի» (1974) - Դոն Կիխոտ
- «Հայելի» (1975) − Տպարանի տնօրեն
- «Աֆոնյա» (1975) - Նրա հորեղբայրը
- «Փայտփորիկի գլխուխը չի ցավում» (1975) - Մուխինի հայրը
- «Բուրատինոյի արկածները» (1976, հեռուստաֆիլմ) - Պապա Կառլո
- «Մեկ-երկու, զինվորները գալիս էին...» (1977) - գնդապետ, Կոնստանտինի հրամանատար
- «Քսան օր առանց պատերազմի» (1977) - գնդապետ Ալեքսանդրով
- «Պրահայի ազատագրում» (1977) - գեներալ Օմար Բրեդլի
- «Ստալկեր» (1979) − Պրոֆեսոր
- «Էլեկտրոնիկի արկածները» (1979, մինի-սերիալ) - պրոֆեսոր Գրոմով
- «Թիկնապահը» (1979)
- «Պետրոսի պատանեկությունը» (1980) - Նեկտարի
- «Փառավոր գործերի սկզբում» (1980)
- «Թեհրան-43» (1981) - Գերմոլին
- «Եղիր իմ ամուսինը» (1981) − Հանգստացող, թատերասերի ամուսին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Страница Н. Г. Гринько Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 IMDb
- ↑ Интервью Айше Чулак-оглы
- ↑ «Как играть гения». day.kyiv.ua (ռուսերեն). Վերցված է 2023-12-26-ին.
- ↑ Peter Rollberg (2009). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. US: Rowman & Littlefield. էջեր 272–273. ISBN 978-0-8108-6072-8.
Արտաքին հղումներ
|