Նիկոլայ Խմելյովը 1919 թվականին ընդունվել է ՄԳԹ-ի 2-րդ ստուդիա։ 1924 թվականից՝ ՄԳԱԹ-ր դերասան։ 1932 թվականին ստեղծել է թատրոն-ստուդիա (1937 թվականին վերակազմավորվել է Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնի, որի գեղարվեստական ղեկավարն էր 1937-1945 թվականներին)։ Նկարահանվել է կինոյում։ Արժանացել է պետական մրցանակների (1941, 1942, 1946)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 58)։