Նիկոլայ Սեմյոնով

Նիկոլայ Սեմյոնով
Николай Семёнов
Ծնվել էապրիլի 3 (15), 1896
Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 25, 1986(1986-09-25)[2][3][4] (90 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ[5], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Տոմսկի պետական համալսարան, Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան, Գիտելիք և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6]
Գործունեության ոլորտքիմիական ֆիզիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[7], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1917) և Q4406448? (1913)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[8]
Եղել է գիտական ղեկավարDmitrii Knorre?, Արամ Նալբանդյան, Նիկողայոս Ենիկոլոպով և Vitalii Goldanskii?[9]
Հայտնի աշակերտներՅակով Զելդովիչ, Յուլի Խարիտոն, Viktor Nikolaevič Kondratʹev?, David Frank-Kamenetsky?, Nikolay Emanuel?, Alexander Filippovich Walter?, Արամ Նալբանդյան, Նիկողայոս Ենիկոլոպով և Vladislav Voyevodsky?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Maria Liverovskaya?
 Nikolay Nikolayevich Semyonov Վիքիպահեստում

Նիկոլայ Նիկոլաևիչ Սեմյոնով (ռուս.՝ Николай Николаевич Семёнов, (ապրիլի 3 (15), 1896, Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1986(1986-09-25)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932 թ.), հասարակական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1966 թ., 1976 թ.

Ավարտել է Պետրոգրսդի համալսարանը (1917 թ.)։ Աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (1920-1931 թթ.) և Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտում (պրոֆեսոր 1928-1931 թթ.1931 թ.-ից ԽԱՀՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ-ի տնօրենն է, 1944 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆ․։ Եղել է ԱՀՄ ԳԱ փոխպրեզիդենտը (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ԳԱ քիմիական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը (1957-1963 թթ.) և «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահը (1960-1963 թթ.)։ 1961-1966 թթ.՝ ԱՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։ Սեմյոնովը ստեղծել է գազային խառնուրդների ջերմային պայթյունի տեսությունը և մշակել բոցի տարածման, դետոնացման, պայթուցիկ նյութերի և վառոդների այրման ուսմունքը։ Հայտնաբերել է ճյուղավորված շղթայական ռեակցիաները և շղթայական բոցավառման (պայթյունի) երևույթը։ Ստեղծել է շղթայական ռեակցիաների ընդհանուր քանակական տեսությունը (չճյուղավորված, ճյուղավորված և «այլասերված» ճյուղավորված շղթայական ռեակցիաների համար)։

Սեմյոնովն աշխատակիցների հետ հայտնաբերել է կատալիզի նոր տեսակ՝ իոնական տարասեռ (հետերոգեն) կատալիզը բազմամոլեկուլային ադսորբցիոն շերտերում և բարակ թաղանթներում, զարգացրել է տարասեռ կատալիզում ազատ արժեքականությունների ունեցած դերի մասին պատկերացումները։ Ավելի ուշ ուսումնասիրել է էներգիական ճյուղավորումներով շղթայական ռեակցիաները (որոնք շղթայական ռեակցիաների նախկինում անհայտ տեսակ էին) և մետաղակոմպլեքսային կատալիզատորների մասնակցությամբ ընթացող համասեռ (հոմոգեն) կատալիզի կինետիկան և մեխանիզմը։ Սեմյոնովը արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ է։ ԽՍՀՄ V—VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական (1941 թ., 1949 թ.), լենինյան (1976 թ.) և նոբելյան (1956 թ.) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 7 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Семёнов Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Птушенко В. В., Ляпунова Е. А. История отечественной науки в переписке семьи Ляпуновых (1955–1962 гг.), The history of Russian science through the correspondence of the Lyapunov family (1955–1962) (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 4. — С. 150—168. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2021-4-150-168
  6. Письма советских учёных в издательство «Наука» в поддержку издания очерка Ж.А. Медведева «Биологическая наука и культ личности», Letters of Soviet scientists to the publishing house “Nauka” in support of the publication of Zhores Medvedev’s essay “Biology and the personality cult” (ռուս.) // Историко-биологические исследования — 2019. — Т. 11, вып. 2. — С. 20—40. — ISSN 2076-8176; 2500-1221
  7. «Я был рад и ошеломлён находкой сокровищницы материалов по российской генетике», “I Was Delighted and Aghast at the Treasure Trove of Materials on Russian Genetics” // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 1. — P. 52—80. — ISSN 2076-8176; 2500-1221
  8. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  9. http://www.biograph.ru/index.php/whoiswho/1/350-goldanskyi
  10. The Nobel Prize in Chemistry 1956Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 320.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սեմյոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 282