Նիշկա Բանիա
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Մասն է | Նաշյան շրջան | ||||
Կարգավիճակ | բնակավայր, spa և cadastral municipality of Serbia? | ||||
Մտնում է | Niška Banja City Municipality? | ||||
Հիմնական լեզու | սերբերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | սերբերեն | ||||
Բնակչություն (2011) | 4 180 մարդ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, մուսուլմաններ, կաթոլիկներ | ||||
Տարածք | 145 կմ² | ||||
Առաջին հիշատակում | 448 թվական | ||||
Լուծարված է | 448 | ||||
Ժամային գոտի | UTC+1:00 | ||||
Հեռախոսային կոդ | (+381) 18 | ||||
Փոստային ինդեքսներ | 18205 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NI | ||||
goniskabanja.org.rs | |||||
Նիշկա Բանիա (սերբ․ Ни́шка Ба́ња/Niška Banja), հանգստավայր, քաղաք, գտնվում է Սերբիայի Նիշ քաղաքի մոտակայքում։ Համարվում է նույնանուն համայնքի կենտրոնը։ 2011 թվականի մարդահամարի համաձայն Նիշկա Բանիայում ապրում էր 4180 մարդ[1]։
Աշխարհագրություն
Նիշկա Բանիան գտնվում է Նիշից 9 կմ հեռավորության վրա, Նիշ - Սոֆիա ավտոմայրուղուց հարավ։ Նիշկա Բանիան գտնվում է Սուվա Պլանինա լեռան լանջին։ Ամենամոտ օդանավակայանը Կոստանդին Մեծ օդանավակայանն է (Նիշ)։
Պատմություն
Առաջին անգամ հիշատակվել է 448 թվականին։
1920-ական թվականններին Նիշկա Բանիան սկսեց ակտիվորեն զարգանալ։ Կառուցվեցին ափամերձ շրջաններ և զբոսայգիներ, ստեղծվեցին հարմարավետ հյուրանոցներ, և 1929 թվականին տրամվայները սկսեցին երթևեկել Նիշից։ Հիմա տրամվայով երթևեկությունը կասեցվել է և այնտեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ տաքսիով։
Զբոսաշրջություն
Նիշկա Բանիան հանգստավայրը համարվում է Սերբիայի ամենահայտնի զբոսաշրջային առողջարանային կենտրոնը։ Այն Սերբիայի երրորդ ամենահայտնի հանգստավայրն է՝ Վրյաչկո Բանիայից և Սոկոբանիայից հետո։ Այն բավականին հայտնի է իր առողջարար տաք ջրերով, որոնք պարունակում են ռադոն։ Այստեղ նաև անցկացվում է ամառային մշակութային փառատոն։
Նիշկա Բանիայում կան մի քանի հյուրանոցներ՝ Պարտիզան, Ռադոն, Սերբիա, Օզրեն և Թերմե։
Նիշկա Բանիան ունի Եվրոպայի ամենահին հանքային ջրերի բուժման կենտրոնի համբավ[2]։
Քույր քաղաքներ
Սոֆադես, Հունաստան
Ծանոթագրություններ
- ↑ Издаје и штампа — Републички завод за статистику Србије (ISSN 1450-9075, январь 2009) — Раздел «Общие данные», страницы № 15-19
- ↑ «Курорты Сербии. Нишка-Баня | Статья на awaytravel.ru». www.awaytravel.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.