Նիսի Աստվածամոր բազիլիկ
Նիսի Աստվածամոր բազիլիկ | |
---|---|
Տեսակ | national shrine? և փոքր բազիլիկ |
Ճարտարապետ | Charles Lenormand? |
Ստեղծում | 1864 |
Երկիր | Ֆրանսիա |
Բնակավայր | Նիս |
Ոճ | Նեոգոթիկա |
կայք | |
Basilique Notre-Dame (Nice) Վիքիպահեստում |
Նիսի Աստվածամոր բազիլիկ (ֆր.՝ Basilique Notre-Dame de Nice), հռոմեական կաթոլիկ բազիլիկ եկեղեցի ֆրանսիական Նիս քաղաքի կենտրոնում՝ Ժան-Մեդըսին պողոտայի վրա։
Բազիլիկ այս եկեղեցին կառուցվել է 1864-1868 թվականներին, ըստ անվանի ճարտարապետ Շառլ Լնորմանի որդու՝ նույնպես ճարտարապետ Լուի Լնորմանի պատրաստած նախագծերի։ Անժերի Մայր տաճարից ներշնչված՝ վերջինս նախագծել է նոր գոթական ոճի մի պաշտամունքային կառույց։ Այս ոճի ընտրության շարժառիթն ու դրդիչ ուժը հետևյալ քաղաքական հանգամանքն էր. Ֆրանսիան Սարդինիայի թագավորությունից նոր-նոր ետ էր նվաճել Նիսի կոմսությունը, և քանի որ այդ ժամանակներում գոթիկան համարում էին ֆրանսիականին բնորոշ ոճ, Լնորմանը և նրա պես՝ բազում այլ արվեստագետներ ձգտում էին այդ ոճի գործադրմամբ ֆրանսիական շունչ ու ոգի հաղորդել իրենց ստեղծագործություններին[1]։
Նիսի բազիլիկի ամենանշանակալի կառուցվածքները 65 մետր բարձրությամբ զույգ քառակուսաձև աշտարակներն են, որոնք տիրականորեն իշխում են եկեղեցու արևելյան ճակատին։ Տպավորությունն ուժեղացնում է վարդագույն ընդարձակ լուսամուտը, որի վրա արտահայտիչ կերպով, անչափ գեղեցիկ՝ պատկերված է Մարիամ Աստվածածնի համբարձման տեսարանը։
Նիսի Աստվածամոր բազիլիկը քաղաքի ամենամեծ կաթոլիկ պաշտամունքային կառույցն է, սակայն աթոռանիստ տաճարի կարգավիճակ չունի։
Ծանոթագրություններ
- ↑ « L'architecture à Nice entre 1850 et 1860 », Michel Steve, }, Les crises dans l'histoire des Alpes-Maritimes, 2007, mis en ligne le 13. Consulté le 25 septembre 2009.
Աղբյուրներ
- Les concerts de Notre-Dame: Official website of the Mairie de Nice Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
- L'architecture à Nice entre 1850 et 1860, Michel Steve, Cahiers de la Méditerranée, vol. 74, Les crises dans l'histoire des Alpes-Maritimes, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսի Աստվածամոր բազիլիկ» հոդվածին։ |
|