Նյուրի (անգլ.՝ Newry, իռլանդերեն՝ Iúr Cinn Trá ), Հյուսիսային Իռլանդիայում մեծությամբ 4-րդ և Իռլանդիա կղզում 8-րդ քաղաքը (city)։ Գտնվում է Բելֆաստից 60 կմ և Դուբլինից 100 կմ հեռավորության վրա։ Քաղաքի միջով հոսում է Կլանրայ գետը։ Քաղաքը հիմնադրվել է 1144 թվականի բերնարդյան վանքի մոտ և Հյուսիսային Իռլանդիայի ամենահին քաղաքներից է։ 2008 թվականի տվյալներով այնտեղ ապրում է 29 946 մարդ[1]։ Նյուրին քաղաքային համայնքի կարգավիճակ է ստացել 2002 թվականին Էլիզաբեթ 2-րդ թագուհու գահակալման գահակալման հոբելյանական՝ 50-րդ տարեդարձի ժամանակ։