Նյու Յորքի հանրային գրադարան
Կենտրոնական մասնաշենք | |
Երկիր | ԱՄՆ, Նյու Յորք |
---|---|
Տեսակ | գրադարանային համակարգ, հանրային գրադարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Հիմնվել է | 1895 թվականին |
Տեղադրություն | Նյու Յորք շրջան[1], Ռիչմոնդ շրջան և Բրոնքս շրջան |
Մասնաճյուղեր | 87 |
Հավաքածուներ | |
Հավաքածուների տեսակ | գրքեր, տեսանյութեր, քարտեզներ և այլն |
Չափ | 53,1 մլն միավոր[2] (14 մլն գիրք[3]) |
Հասանելիություն և օգտագործում | |
Այլ տվյալներ | |
Բյուջե | 50 171 798 դոլար |
Տնօրեն | Էնն Թորնթոն[4] — նախագահ, գլխավոր տնօրեն, Փոլ Լեքլերկ -ընտրված նախագահ, Էնթոնի Մարքս[5] |
Անձնակազմ | 3 147[2] |
Կայք | nypl.org(անգլ.) |
Նյու Յորքի հանրային գրադարան (անգլ.՝ The New York Public Library, NYPL), աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը։ Բացի այդ, աշխարհի խոշորագույն գիտական գրադարանային համակարգերից մեկը։ Հանրային կոչմամբ մասնավոր ոչ առևտրային կազմակերպություն է և օգտվում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ֆինանսավորումից։ Պատմաբան Դավիդ Մաքքալոուն անվանել է Նյու Յորքի հանրային գրադարանը ԱՄՆ-ի հինգ կարևորագույն գրադարաններից մեկը (նրանից բացի հնգյակի մեջ են մտնում Կոնգրեսի գրադարանը, Բոստոնի հանրային գրադարանը և Հարվարդ և Եյլի համալսարանների գրադարանները)[6]։
Նյու Յորքի հանրային գրադարանի մասնաճյուղերը գտնվում են Մանհեթենում, Բրոնքսում և Սթաթեն Այլենդում։ Նյու Յորքի մյուս երկու շրջանները՝ Բրուքլինը և Քուինսը, սպասարկում են Բրուքլինյան հանրային գրադարանը և Քուինսի գրադարանը համապատասխանաբար։ Այս երկու գրադարանները հիմնվել են մինչ Նյու Յորքին միանալը։
Ներկայումս Նյու Յորքի հանրային գրադարանը ներառում է 87 ենթաբաժիններ. առանց տուն տանելու տրվող գրքերով չորս գիտական գրադարաններ, բաժանորդային հանձնումով չորս գլխավոր գրադարաններ, սահմանափակ ունակություններով մարդկանց համար գրադարան և 77 շրջանային մասնաճյուղեր։ NYPL համակարգի բոլոր գրադարաններից օգտվելն անվճար է բոլոր ցանկացողների համար։ 2008 թվականին համակարգի ֆոնդերը պարունակում էին 44 160 825 դիրքեր (գրքեր, տեսաձայնագրություն, քարտեզ և այլն), որոնցից 15 985 192-ը գրքեր են։ Մասնաճյուղերում պահպանվում էին 7 565 579 դիրքեր, որոնցից 4 416 812-ը՝ գիրք[7]։ 2009 թվականին հիմնական հավաքածուն պարունակում էր 44 356 334 դիրքեր և 8 708 869՝ մասնաճյուղերում[2]։ Ընդհանուր առմամբ համակարգի ֆոնդերը պարունակում են ավելի քան 50 մլն կտոր, որոնցից ավելի քան 20 մլն կազմում են գրքերը։ Այսպիսով, ֆոնդերի չափերով Նյու Յորքի հանրային գրադարանը զիջում է միայն Կոնգրեսի գրադարանին և Բրիտանական գրադարանին։
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 «The New York Public Library's 2009 Annual Report» (PDF) (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Find Books, DVDs & More | The New York Public Library» (անգլերեն). 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Contact List - The New York Public Library». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «New York Public Library Names Dr. Anthony Marx Next President». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Simon & Schuster:David McCullough». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ [New York Public 2008 Annual Report (PDF)
Արտաքին հղումներ
- Նյու Յորքի հանրային գրադարան (անգլ.)
- Նյու Յորքի հանրային գրադարան Թվիթթերում
- NYPL Research Libraries
- LIVE from the NYPL
- Databases and Indexes Online From Home
- NYPL Digital Collections
- Picture Collection Online(չաշխատող հղում)
- NYPL Best of Reference
- NYPL Treasures Video series
- The Life of Samuel J. Tilden