Նորա Անեզեդերը ծնվել է 1989 թվականի մայիսի 8-ին Փարիզում. Նրա հայրը Վոլֆգանգը՝ ավստրիացի-կաթոլիկ, մայրը Պեռան՝ եգիպտական հրեուհի։ Երկու տարեկանում Նորան իր ծնողների հետ տեղափոխվեց Էկս-ան-Պրովանս։ 14 տարեկանում սկսեց ապրել Բալիում, սակայն մեկ տարի անց վերադարձավ Փարիզ, որպեսզի սովորի պարել և երգել։
Որոշ ժամանակ Նորան նկարահանվում է սերիալներում, իսկ 2008 թվականին ստանում է իր առաջին գլխավոր դերը «Փարիզ! Փարիզ!» ֆիլմում, որի ռեժիսորն է Քրիստոֆա Բարատին։ Այդ ֆիլմում նա երգում է մի քանի երգեր։ «Loin de Paname» կոմպոզիցիայի կատարումը արժանացել է «Օսկարի», ինչպես «Լավագույն օրիգինալ երգ»։ 2012 թվականին միանգամից ստանում է մի քանի առջարկություններ, և սկսում նկարահանվել այնպիսի ֆիլմերում ինչպիսին են. «Մուտքի կոդը «Քեյփթաուն»» և «Բառեր». Վերջերս նկարահանվել է՝ «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհի» և «Որդի» ֆիլմերում։
Հետաքրքիր փաստեր
2009 թվականին Նորան եղել է օծանելիքի Guerlain ընկերության դեմքը։