Նոր Արմավիր

Գյուղ
Նոր Արմավիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
Գյուղ Մեծամոր համայնք[1]
Հիմնադրված է1922 թ.
Մակերես6.54 կմ²
ԲԾՄ883 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1631[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննորարմավիրցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[3]
Փոստային ինդեքս0937[4]
Նոր Արմավիր (Հայաստան)##
Նոր Արմավիր (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Նոր Արմավիր, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Այն հիմանդրվել է 1922 թ.-ին Թամանյանի և Ավդալբեկյանի նախագծով։ Մակերեսը՝ 6.54 կմ², հեռավորությունը Երևանից՝ 51 կմ, մարզկենտրոնից՝ 9 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 5 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 870 մետր, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։

Պատմություն

Գյուղը վեր է խոյացել Ուրարտական պետության մայրաքաղաք Արգիշտիխինիլի արվարձաների փլատակների վրա, որը կործանվել է մ.թ.ա. 6 դարում 525 թ. ասորական ցեղերի կողմից։ Եվ այսպես շարունակ, ինչպես Հայ ժողովուրդի մնացած մասը, այսօրվա Նոր Արմավիրցիների նախնիները հալածվել ու բնաջնջվել են՝ հռոմեացիների, պարսիկների ու թուրքերի կողմից։ 1922 թ.-ին առաջին անգամ բնակություն հաստատեցին 25 տնտեսություն։

Առաջին բնակիչների թվում էին՝ Հայրապետ և Հակոբ Ազատյանները, Մամիկոն Վիրաբյանը, Կարապետ Մովսիսյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Աբգար Մինասյանը, Գեղամ Աթոյանը և ուրիշներ։ 1929 թ.-ին օտար երկրներից շուրջ 50 տնտեսություն եկան ու բանկություն հաստատեցին։ Նրանք եկել էին Թուրքիայից և Հունաստանից։ Գյուղում առաջին անգամ դպրոց բացվել է 1931 թ.-ին, որի առաջին ուսուցչուհին է եղել Սալբի Եղիազարյանը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Արմավիրի մշտական բնակչությունը կազմել է 1631, առկա բնակչությունը՝ 1484 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 188 594 1027 1379 1759[6] 1703[7] 1631[2]

Տնտեսություն

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 655.9 հա, որից՝ 342.8 հա վարելահողեր, 33.4 հա այգիներ։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Պատմամշակութային կոթողներ՝ քաղաքատեղի՝ Արգիշտիխինիլի (մ.թ.ա. 8-6-րդ դդ.), միջնաբերդ՝ արևմտյան (մ.թ.ա. 8-րդ դ.), պալատական համալիր (մ.թ.ա. 776-763 թթ.), մատուռ՝ Սբ. Դավիթ (19-րդ դ.), թաղամաս՝ Քաղաքային (մ.թ.ա.8-6-րդ դդ.)։

Հասարակական կառույցներ

Նոր Արմավիրն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ