Նուորո[1] (իտալ.՝ Nuoro)[2], կոմունա Իտալիայում՝ Սարդինիա մարզի Նուորո գավառում, որի վարչական կենտրոնն է։
Բնակաչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 36.347[3]. այդ ցուցանիշով 6-րդ տեղն է զբաղեցնում Սարդինիայում։ Բնակչության խտությունը կազմում է 190 մարդ/կմ²։ Համայնքն զբաղեցնում է 192 կմ² տարածք։
Փոստային ինդեքս՝ 8100, հեռախոսային կոդ՝ 0784:
Նուորոն մի շարք անվանի նկարիչների, գրողների քանդակագործների ծննդավայրն է։ Այստեղ գործում են Սարդինիայում առավել կարևոր համարվող մի քանի թանգարան։ Քաղաքը համարվում է տարածաշրջանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը[4] և արժանացել է «Սարդինիայի Աթենք» պատվանունին[5]։ Նուորոյում է ծնվել ու ապրել Գրացիա Դելեդան՝ իտալացի միակ կին գրողը, ով արժանացել է Նոբելյան մրցանակի։