Նրբագեղիկներ (լատին․՝ Prunellidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 12, Հայաստանում՝ 3 տեսակ՝ ալպիական նրբագեղիկ, խայտաբղետ նրբագեղիկ, անտառային նրբագեղիկ. Դժվար նկատելի թռչուններ են՝ փետրածածկի ցայտուն գույների բացակայության պատճառով։
Թռիչք
Չափազանց զգույշ են. ցածր թռիչքներ կատարելով՝ սողոսկում են փուտների, խոտաբույսերի մեջ և թաքնվում։ Հիմնականում լռակյաց են. երգը ցածր տոնայնության է։ Բնադրում են գետնին, ծառերի վրա, թփուտներում, ժայռաճեղքերում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։