Նևեր

Բնակավայր
Նևեր
ֆր.՝ Nevers[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքarrondissement of Nevers?, canton of Nevers-Centre?, canton of Nevers-Est?, canton of Nevers-Nord?, canton of Nevers-Sud? և Նյևր
Մակերես17,33 կմ²
ԲԾՄ180 մետր, 167 մետր, 238 մետր
Բնակչություն33 172 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58000[3]
Պաշտոնական կայքnevers.fr(ֆր.)
Նևեր (Ֆրանսիա)##
Նևեր (Ֆրանսիա)

Նևեր (ֆր.՝ Nevers, ֆրանսերեն:  ( ); լատին․՝ Noviodunum, aveli wu\ \85anwum` Nevirnum և Nebirnum) քաղաք Ֆրանսիայում, Նիևր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Ընկած է ծովի մակարդակից 201 մետր բարձրության վրա, Լուար գետի աջ ափին, նրա Նիևր վտակի գետաբերանի մերձակայքում։ Նիվերնե պատմական մարզի մայրաքաղաքն է եղել։ Հախճապակու մի տարատեսակի՝ ֆայանսի արտադրության ամենամեծ կենտրոնն էր և է Ֆրանսիայում։ Զբաղեցնում է 17,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 43.082։

Ժողովրդագրություն

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Պատմություն

Հինհռոմեական ժամանակներում Նևերը կելտական ցեղի ներկայացուցիչ հանդիսացող էդույներով բնակեցված քաղաք էր՝ Noviodunum/Նովիոդունում կամ Nivernum/Նիվերնում անվանումով։ Կլովիսի օրոք 506 թվականին այստեղ հիմնվել է համանուն եպիսկոպոսություն։ Նևերի (կամ Նիվերնեի) կոմսերն առաջին անգամ հիշատակվում են 9-րդ դարում։ Կոմս Գիլյոմ Նևերցին մասնակցել է Առաջին խաչակրաց արշավանքին։

Երբ Նևերների տոհմի արական գիծը մարեց (1184 թ.), Նիվերնեի կոմսությունը, ամուսնության միջոցով, անցավ Պիեռ դը Կուրտենեին ՝ Կոստանդնուպոլսի նախկին լատինական կայսրին։ Հետագայում այն պատկանել է Ֆլանդրիայի կոմսերին (Դամպիերի տուն) և Բուրգունդիայի դուքսերին ( Ֆիլիպ Խիզախի ժառանգներ)։

Ֆրանցիսկոս I արքան 1538 թվականին Նևերի կոմսությունը դարձրեց դքսություն՝ իր անվանակից Ֆրանցիսկոս Կլևսեցու համար։ Վերջինիս հերթով հաջորդեցին որդիները (ծնված Անտուան Վանդոմացու քրոջ հետ ամուսնությունից), որոնցից վերջինի մահից հետո (1564 թվականին) Նևերը և Ռեթելը հանձնվեցին նրանց քրոջը, որ Լոդովիկո Գոնզագայի կինն էր։

Վերջիններիս ծոռը՝ Մանտուայի դուքս Կառլո III Գոնզագան, 1659 թվականին Նևերը վաճառեց կարդինալ Մազարինին, որից հետո այն ժառանգեց կարդինալի եղբորորդին՝ Ֆիլիպ-Ժուլիեն Մանչինի-Մազարինին (1641-1707)։ Մանչինիների տոհմի ներկայացուցիչ նրա հետնորդները պահպանեցին Նևերի դուքսի տիտղոսը ընդհուպ մինչև ֆրանսիական հեղափոխությունը (վերջինը գրող Լուի-Ժյուլն էր)։

Պատմա-մշակութային հուշարձաններ

  • XV դարում կառուցված և Վերածննդի ժամանակներում վերակառուցված դքսական պալատ. 1980-ական թվականներին հարմարեցվել ու ծառայել է որպես քաղաքապետարանի շենք:.
  • Գոթիկ ոճով կառուցված Սոն Սիր տաճար. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է, այնուհետև վերականգնվել:.
  • Ռոմանական ոճով կառուցված Սենտ Էտիեն եկեղեցի (1192). հեղափոխության տարիներին մասամբ վնասվել է, այդուհանդերձ՝ հիմնականում պահպանված է։

Կլիմա

Նևեր (1981–2010 averages)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.2
(63)
23.5
(74.3)
26.7
(80.1)
30.0
(86)
31.0
(87.8)
39.0
(102.2)
38.7
(101.7)
39.2
(102.6)
35.1
(95.2)
30.2
(86.4)
23.5
(74.3)
19.5
(67.1)
39.2
(102.6)
Միջին բարձր °C (°F) 6.7
(44.1)
8.3
(46.9)
12.4
(54.3)
15.4
(59.7)
19.4
(66.9)
22.8
(73)
25.5
(77.9)
25.2
(77.4)
21.4
(70.5)
16.7
(62.1)
10.5
(50.9)
7.1
(44.8)
16.0
(60.8)
Միջին ցածր °C (°F) 0.2
(32.4)
−0.1
(31.8)
1.8
(35.2)
3.9
(39)
7.9
(46.2)
10.9
(51.6)
12.8
(55)
12.3
(54.1)
9.1
(48.4)
7.0
(44.6)
2.8
(37)
0.8
(33.4)
5.8
(42.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −25
(−13)
−21.8
(−7.2)
−13.8
(7.2)
−7.5
(18.5)
−4.8
(23.4)
0.2
(32.4)
3.4
(38.1)
0.3
(32.5)
−1.2
(29.8)
−8.9
(16)
−12.3
(9.9)
−16.8
(1.8)
−21.8
(−7.2)
Տեղումներ մմ (դյույմ) 62.0
(2.441)
57.8
(2.276)
54.3
(2.138)
68.7
(2.705)
80.1
(3.154)
70.1
(2.76)
61.8
(2.433)
60.9
(2.398)
67.5
(2.657)
77.6
(3.055)
70.1
(2.76)
73.2
(2.882)
804.1
(31.657)
Միջ. տեղումների օրեր (≥ {միավոր տեղումների օրեր}) 12.0 10.0 10.3 10.7 11.5 8.8 8.3 8.3 8.4 11.0 11.6 11.7 122.7
% խոնավություն 87 82 78 74 77 76 74 77 80 85 87 87 80.3
Միջին ամսական արևային ժամ 65.5 85.6 147.7 170.3 197.9 223.2 235.0 227.5 180.0 121.0 65.4 54.9 1774
Աղբյուր #1: Météo France[4][5]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[6]

Քույր քաղաքներ

Նևերի քույր քաղաքներն են[7]՝

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Données climatiques de la station de Nevers» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Climat Bourgogne» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «Normes et records 1961-1990: Nevers-Marzy (58) - altitude 175m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «Les villes jumelées». nevers.fr (ֆրանսերեն). Nevers. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. http://www.lund.se/Gymnasieskolor/Polhem/Diverse/Nyhetsarkiv/Antligen-i-Nevers/

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևեր» հոդվածին։