Շախե գետի ափերին առաջին բնակավայրերը ի հայտ են եկել դեռևս քարի դարում[1]։ Միջնադարում, մինչ 19-րդ դարի կեսերը, Շախե գետը իրենից ներկայացնում էր բնական սահման` շափսուղների և ուբիխների ցեղերի միջև։
1870-ական թվականներին, գյուղի տարածքում սկսեցին վերաբնակվել ռուսներ։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1948 թվականին։ 1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։ Շախե ավանի տնտեսության համար գլխավոր տեղ են զբաղեցնում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։
Ծանոթագրություններ
↑«Посёлок Шахе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 414)։