Շախմատային օլիմպիադա
Շախմատային օլիմպիադան շախմատի ազգային հավաքականների մրցաշար է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ-ի) կողմից։ Հավաքականները պայքարում են Համիլթոն Ռասելի (տղամարդիկ) և Վերա Մենչիկի (կանայք) անվան փոխանցիկ ոսկե գավաթների համար։ Բացի այդ, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների շախմատիստներից յուրաքանչյուրը ստանում է համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Յուրաքանչյուր հանդիպում տեղի է ունենում չորս խաղատախտակի վրա։ Հավաքականում լինում են չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ (1950 — 2006 թվականներին՝ երկու պահեստային)։ Շախմատային օլիմպիադան պաշտոնապես առաջին անգամ կայացել է 1927-ին։ Մինչև 1939-ը շախմատային օլիմպիադային մասնակցել են միայն եվրոպական երկրները, բացառությամբ Արգենտինայի, ԱՄՆ-ի և Պակիստանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Շախմատային օլիմպիադան չի անցկացվել 1939 — 1950-ին։
Օլիմպիադայի ծագումը
Շախմատային առաջին օլիմպիադան ոչ պաշտոնական բնույթի էր։ 1924-ին շախմատն օլիմպիական մարզաձևերի ցանկում ներառելու փորձ էր արվել, որը, սակայն, ձախողվել էր պրոֆեսիոնալ և սիրողական խաղացողներին տարբերելու հետ կապված խնդիրների պատճառով[1]։ Քանի որ 1924–ի ամառային Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում Փարիզում, առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադան նույնպես անցկացվեց Փարիզում։ ՖԻԴԵ-ն ձևավորվել էր 1924-ի հուլիսի 20-ին, 1-ին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադայի փակման օրը[2]։
ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին պաշտոնական Շախմատային օլիմպիադան տեղի ունեցավ 1927-ին, Լոնդոնում[1]։ Օլիմպիադաները անցկացվում էին տարին մեկ կամ այլ ոչ կանոնավոր պարբերությամբ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1950-ից սկսած դրանք տեղի են ունենում ամեն երկու տարին մեկ[1]։
Կարգավիճակը
Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև[3], իսկ 1999-ի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ–ն, ճանաչվել է Միջազգային մարզական ֆեդերացիա[3][4][5][6]։ ՄՕԿ-ի անդամ լինելով, ՖԻԴԵ-ն հետևում է նրա կանոններին, այդ թվում` դոպինգ թեստերի պահանջին, ինչը միարժեքորեն չի ընդունվում շախմատային աշխարհում[7][8][9][10]։ Շախմատի՝ օլիմպիական մարզաձև դառնալու հավանականությունը մնում է անորոշ։ «Շախմատային օլիմպիադա» անվան գործածումը պայմանավորված է պատմական ավանդույթով և որևէ կապ չունի Օլիմպիական խաղերի հետ։
Շախմատային օլիմպիադայի մրցանակակիր երկրները
Տղամարդիկ
Թվական | № | Անցկացման վայր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Մասնակից հավաքականների քանակը |
---|---|---|---|---|---|---|
1924 | Առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա Շախմատային օլիմպիադա (անհատական) |
Ֆրանսիա, Փարիզ | Չեխոսլովակիա | Հունգարիա | Շվեյցարիա | |
1926 | 2-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա Թիմային մրցաշար |
Հունգարիա, Բուդապեշտ | Հունգարիա | Հարավսլավիա | Ռումինիա | 4 |
1927 | Առաջին Շախմատային օլիմպիադա | Միացյալ Թագավորություն, Լոնդոն | Հունգարիա | Դանիա | Անգլիա | 16 |
1928 | 2-րդ Շախմատային օլիմպիադա | Նիդերլանդներ, Հաագա | Հունգարիա | ԱՄՆ | Լեհաստան | 17 |
1930 | 3-րդ Շախմատային օլիմպիադա | Գերմանիա, Համբուրգ | Լեհաստան | Հունգարիա | Գերմանիա | 18 |
1931 | 4-րդ Շախմատային օլիմպիադա | Չեխոսլովակիա, Պրահա | ԱՄՆ | Լեհաստան | Չեխոսլովակիա | 19 |
1933 | 5-րդ Շախմատային օլիմպիադա | Միացյալ Թագավորություն, Ֆոլքսթոն | ԱՄՆ | Չեխոսլովակիա | Շվեդիա | 15 |
1935 | 6-րդ Շախմատային օլիմպիադա | Լեհաստան, Վարշավա | ԱՄՆ | Շվեդիա | Լեհաստան | 20 |
1936 | 3-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա | Գերմանիա, Մյունխեն | Հունգարիա | Լեհաստան | Գերմանիա | 21 |
1937 | 7-րդ Շախմատային օլիմպիադա | Շվեդիա, Ստոկհոլմ | ԱՄՆ | Հունգարիա | Լեհաստան | 19 |
1939 | 8-րդ Շախմատային օլիմպիադա | Արգենտինա, Բուենոս Այրես | Գերմանիա | Լեհաստան | Էստոնիա | 27 |
1950 | 9-րդ Շախմատային օլիմպիադա | Հարավսլավիա, Դուբրովնիկ | Հարավսլավիա | Արգենտինա | Արևմտյան Գերմանիա | 16 |
1952 | 10-րդ Շախմատային օլիմպիադա | Ֆինլանդիա, Հելսինկի | ԽՍՀՄ | Արգենտինա | Հարավսլավիա | 25 |
1954 | 11-րդ Շախմատային օլիմպիադա | Նիդերլանդներ, Ամստերդամ | ԽՍՀՄ | Արգենտինա | Հարավսլավիա | 26 |
1956 | 12-րդ Շախմատային օլիմպիադա | ԽՍՀՄ, Մոսկվա | ԽՍՀՄ | Հարավսլավիա | Հունգարիա | 34 |
1958 | 13-րդ Շախմատային օլիմպիադա | Գերմանիա, Մյունխեն | ԽՍՀՄ | Հարավսլավիա | Արգենտինա | 36 |
1960 | 14-րդ Շախմատային օլիմպիադա | Գերմանիա, Լայպցիգ | ԽՍՀՄ | ԱՄՆ | Հարավսլավիա | 40 |
1962 | 15-րդ Շախմատային օլիմպիադա | Բուլղարիա, Վառնա | ԽՍՀՄ | Հարավսլավիա | Արգենտինա | 38 |
1964 | 16-րդ Շախմատային օլիմպիադա | Իսրայել, Թել Ավիվ | ԽՍՀՄ | Հարավսլավիա | Արևմտյան Գերմանիա | 50 |
1966 | 17-րդ Շախմատային օլիմպիադա | Կուբա, Հավանա | ԽՍՀՄ | ԱՄՆ | Հունգարիա | 52 |
1968 | 18-րդ Շախմատային օլիմպիադա | Շվեյցարիա, Լուգանո | ԽՍՀՄ | Հարավսլավիա | Բուլղարիա | 53 |
1970 | 19-րդ Շախմատային օլիմպիադա | Գերմանիա, Զիգեն | ԽՍՀՄ | Հունգարիա | Հարավսլավիա | 60 |
1972 | 20-րդ Շախմատային օլիմպիադա | Հարավսլավիա, Սկոպյե | ԽՍՀՄ | Հունգարիա | Հարավսլավիա | 63 |
1974 | 21-րդ Շախմատային օլիմպիադա | Ֆրանսիա, Նիցցա | ԽՍՀՄ | Հարավսլավիա | ԱՄՆ | 75 |
1976 | 22-րդ Շախմատային օլիմպիադա * | Իսրայել, Հայֆա | ԱՄՆ | Նիդերլանդներ | Անգլիա | 48 |
1976 | 4-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա | Լիբիա, Տրիպոլի | Սալվադոր | Թունիս | Պակիստան | 34 |
1978 | 23-րդ Շախմատային օլիմպիադա | Արգենտինա, Բուենոս Այրես | Հունգարիա | ԽՍՀՄ | ԱՄՆ | 66 |
1980 | 24-րդ Շախմատային օլիմպիադա | Մալթա, Վալետա | ԽՍՀՄ | Հունգարիա | ԱՄՆ | 82 |
1982 | 25-րդ Շախմատային օլիմպիադա | Շվեյցարիա, Լյուցեռն | ԽՍՀՄ | Չեխոսլովակիա | ԱՄՆ | 92 |
1984 | 26-րդ Շախմատային օլիմպիադա | Հունաստան, Սալոնիկ | ԽՍՀՄ | Անգլիա | ԱՄՆ | 88 |
1986 | 27-րդ Շախմատային օլիմպիադա | ԱՄԷ, Դուբայ | ԽՍՀՄ | Անգլիա | ԱՄՆ | 108 |
1988 | 28-րդ Շախմատային օլիմպիադա | Հունաստան, Սալոնիկ | ԽՍՀՄ | Անգլիա | Նիդերլանդներ | 107 |
1990 | 29-րդ Շախմատային օլիմպիադա | Հարավսլավիա, Նովի Սադ | ԽՍՀՄ | ԱՄՆ | Անգլիա | 108 |
1992 | 30-րդ Շախմատային օլիմպիադա | Ֆիլիպիններ, Մանիլա | Ռուսաստան | Ուզբեկստան | Հայաստան | 102 |
1994 | 31-րդ Շախմատային օլիմպիադա | Ռուսաստան, Մոսկվա | Ռուսաստան | Բոսնիա և Հերցեգովինա | Ռուսաստան-2 | 124 |
1996 | 32-րդ Շախմատային օլիմպիադա | Հայաստան, Երևան | Ռուսաստան | Ուկրաինա | ԱՄՆ | 114 |
1998 | 33-րդ Շախմատային օլիմպիադա | Ռուսաստան, Էլիստա | Ռուսաստան | ԱՄՆ | Ուկրաինա | 110 |
2000 | 34-րդ Շախմատային օլիմպիադա | Թուրքիա, Ստամբուլ | Ռուսաստան | Գերմանիա | Ուկրաինա | 126 |
2002 | 35-րդ Շախմատային օլիմպիադա | Սլովենիա, Բլեդ | Ռուսաստան | Հունգարիա | Հայաստան | 135 |
2004 | 36-րդ Շախմատային օլիմպիադա | Իսպանիա, Կալվիա | Ուկրաինա | Ռուսաստան | Հայաստան | 129 |
2006 | 37-րդ Շախմատային օլիմպիադա | Իտալիա, Թուրին | Հայաստան | Չինաստան | ԱՄՆ | 148 |
2008 | 38-րդ Շախմատային օլիմպիադա | Գերմանիա, Դրեզդեն | Հայաստան | Իսրայել | ԱՄՆ | 147 |
2010 | 39-րդ Շախմատային օլիմպիադա | Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ | Ուկրաինա | Ռուսաստան | Իսրայել | 149 |
2012 | 40-րդ Շախմատային օլիմպիադա | Թուրքիա, Ստամբուլ | Հայաստան | Ռուսաստան | Ուկրաինա | 149 |
2014 | 41-րդ Շախմատային օլիմպիադա | Նորվեգիա, Տրոմսյո | Չինաստան | Հունգարիա | Հնդկաստան | 177 (172) |
2016 | 42-րդ Շախմատային օլիմպիադա | Ադրբեջան, Բաքու | ԱՄՆ | Ուկրաինա | Ռուսաստան | 180[11] |
2018 | 43-րդ Շախմատային օլիմպիադա | Վրաստան, Բաթում | Չինաստան | ԱՄՆ | Ռուսաստան | 185 |
2022 | 44-րդ Շախմատային օլիմպիադա | Հնդկաստան, Չեննայ | Ուզբեկստան | Հայաստան | Հնդկաստան-2 | 188 |
2024 | 45-րդ Շախմատային օլիմպիադա | Հունգարիա, Բուդապեշտ | Հնդկաստան | ԱՄՆ | Ուզբեկստան | 197[12] |
2026 | 46-րդ Շախմատային օլիմպիադա | Ուզբեկստան, Տաշքենդ |
* Խորհրդային Միության և սոցիալիստական ճամբարի այլ երկրների հավաքականները քաղաքական պատճառներով չեն մասնակցել 1976 թվականի օլիմպիադային։
Ընդհանուր թիմային դասակարգումը
Այս ցուցակում ներկայացված են տղամարդկանց Շախմատային օլիմպիադայում մեդալ վաստակած երկրները։
Տեղ | Երկիր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|
1 | ԽՍՀՄ | 18 | 1 | 0 | 19 |
2 | ԱՄՆ | 6 | 7 | 9 | 22 |
3 | Ռուսաստան | 6 | 3 | 3 | 12 |
4 | Հունգարիա | 3 | 7 | 2 | 12 |
5 | Հայաստան | 3 | 1 | 3 | 7 |
6 | Ուկրաինա | 2 | 2 | 3 | 7 |
7 | Չինաստան | 2 | 1 | 0 | 3 |
8 | Հարավսլավիա | 1 | 6 | 5 | 12 |
9 | Լեհաստան | 1 | 2 | 3 | 6 |
10 | Գերմանիա* | 1 | 1 | 3 | 5 |
11 | Ուզբեկստան | 1 | 1 | 1 | 3 |
12 | Հնդկաստան** | 1 | 0 | 2 | 3 |
13 | Անգլիա | 0 | 3 | 3 | 6 |
14 | Արգենտինա | 0 | 3 | 2 | 5 |
15 | Չեխոսլովակիա | 0 | 2 | 1 | 3 |
16 | Իսրայել | 0 | 1 | 1 | 3 |
16 | Նիդերլանդներ | 0 | 1 | 1 | 3 |
16 | Շվեդիա | 0 | 1 | 1 | 3 |
17 | Բոսնիա և Հերցեգովինա | 0 | 1 | 0 | 1 |
17 | Դանիա | 0 | 1 | 0 | 1 |
18 | Բուլղարիա | 0 | 0 | 1 | 1 |
18 | Էստոնիա | 0 | 0 | 1 | 1 |
- Հաշվարկված են ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի արդյունքները։
- Բրոնզե մեդալներից մեկը 2022 թվականի օլիմպիադայում նվաճել է Հնդկաստանի 2-րդ հավաքականը։
Տես նաև
- Շախմատային օլիմպիադա 2012
- Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական
- Տիգրան Պետրոսյան
- Ռաֆայել Վահանյան
- Լևոն Արոնյան
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Brace, Edward R. (1977), An Illustrated Dictionary of Chess, Hamlyn Publishing Group, էջ 64, ISBN 1-55521-394-4 (անգլ.)
- ↑ FIDE History by Bill Wall. Retrieved 2 May 2008. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 Recognized Sports of the International Olympic Committee Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
- ↑ International Federation (IF) for chess. Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
- ↑ FIDE - Uniting the Chess World ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
- ↑ ARISF Members ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական Ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
- ↑ Complete FIDE Anti-Doping Documents ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
- ↑ Controversy over FIDE doping check ChessBase.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
- ↑ The Insanity of Drug Testing in Chess Արխիվացված 2012-02-29 Wayback Machine by Jeremy Silman Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
- ↑ Chess Olympiad in Dresden 2008 Արխիվացված 2008-09-11 Wayback Machine chinaorbit.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
- ↑ 42nd Olympiad Baku 2016 Open
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 45th Chess Olympiad Budapest 2024». chess-results.com. Վերցված է 2024-09-23-ին.
Արտաքին հղումներ
- ՖԻԴԵ–ի պաշտոնական կայք՝
- Տվյալներ և արդյունքներ «ՕլիմփԲեյզ» (OlimpBase) կայքում՝
- Տղամարդկանց արդյունքների ամփոփում (անգլ.)
- Կանանց արդյունքների ամփոփում (անգլ.)
- Շախմատի պատանեկան օլիմպիադա և արդյունքներ (անգլ.)
|