Շախմատի միջազգային օր
Շախմատի միջազգային օր | |
---|---|
Շախմատ | |
Պաշտոնապես | International chess day |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | հուլիսի 20 |
Տոնվում է | տարբեր երկրներում |
Հաստատված | ՖԻԴԵ |
Տոնում | ամենամյա |
Անվանված է | ՖԻԴԵ |
Նման | World Chess Day? |
Կապված | Շախմատ |
Կայք | internationalchessday.com/#main և un.org/en/observances/world-chess-day(անգլ.) |
Շախմատի միջազգային օր (անգլ.՝ International Chess Day), շախմատին նվիրված ամենամյա միջազգային տոն։ Այն նշվում է հուլիսի 20-ին՝ ՖԻԴԵ-ի հիմնադրման օրը[1]։
Պատմություն և տոնում
Շախմատի միջազգային օրը տոնվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մոտ, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում[2]։ Ըստ ՖԻԴԵ-ի տվյալների՝ 2012 թվականին աշխարհում հաշվառվել է մշտապես շախմատ խաղացող 605 միլիոն մեծահասակ[3]։
Տոնը նշվում է 178 երկրներում։ Այս օրը անցկացվում են տարբեր թեմատիկ մրցություններ[4]։ Միաժամանակյա խաղեր են անցկացվում նույնիսկ բանտերում[5]։
2004 թվականի հուլիսի 20-ին Կրեմլում աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը միաժամանակյա խաղեր է անցկացրել։ Նա ոչ-ոքի է խաղացել պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հետ։ Նրանք խաղացել էին 150,000 ամերիկյան դոլար արժողությամբ խաղաքարերով[6]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Շախմատի միջազգային օրվա պատմություն
- ↑ «Շախմատի միջազգային օր». РИА Новости. 20.07.2012. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «AGON-ը թողարկում է նոր վիճակագրություն» (անգլերեն). FIDE. 2012 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «178 երկիր նշում է այս օրը». Вести.Ру. 20 июля 2013. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Բանտում անցկացվում է միաժամանակյա խաղ
- ↑ Ռ. Վասիլենկո (29-07-2004). «հուլիսի 20 – Շախմատի միջազգային օր». Русский Базар, № 31 (431). Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
- «Շախմատի միջազգային օր» (անգլերեն). internationalchessday.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- Շախմատի միջազգային օր 2009 Արխիվացված 2015-07-06 Wayback Machine