Շաղան (Բաքու)
Քաղաքատիպ ավան | |||
---|---|---|---|
Շաղան | |||
ադրբ.՝ Şağan | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Բաքու շրջան | Բաքու | ||
Շրջան | Բաքվի Խազարի շրջան | ||
Համայնք | Խազարի շրջան, Բաքվի գավառ և Բաքու | ||
Բնակչություն | 3595 մարդ[1] մարդ (2020) | ||
Ժամային գոտի | UTCUTC+4, ամռանը UTC+5 | ||
|
Շաղան (ադրբ.՝ Şağan), քաղաքատիպ ավան Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու քաղաքի Խազարի շրջանում։
Աշխարհագրություն
Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Կասպից ծովի ափին։ Ունի շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տարածք։ Ծովի մակարդակից բարձր է 0-5 մետր։
Պատմություն
1933 թվականին Շաղան գյուղն ընդգրկվել է Մարդականի գյուղական խորհրդի կազմում։ 1945 թվականին հանվել է Մարդականի գյուղական խորհրդի կազմից և կրկին վերամիացվել 1948 թվականին։ 1990 թվականին Շաղանը կրկին առանձնացել է և ստացել քաղաքատիպ ավանի կարգավիճակ։
Բնակչություն
2019 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 3554 բնակիչ[2]։
Տեսարժան վայրեր
Շաղանի տարածքում կան մի քանի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք պատկանում են տարբեր ժամանակաշրջաններին[3]։
- Բերդի մնացորդներ (XIV դ.)
- Հին բնակավայր Շաղան (բրոնզի դար)
- Դամբարաններ (1658-1659 թթ.)
- Փիրգուլուի դամբարաններ (1320 թ.)
- Մզկիթ
- Դամբարաններ (XIX դ.)
- Մեդրեսե (XIX դ.):
Հայտնի մարդիկ
- Հաջիբէկ Սուլթանով - խորհրդային և ադրբեջանցի աստղագետ, Ադրբէջանի ԳԱԱ ակադեմիկոս։
- Համլետ Խանըզադե - թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ։
- Ռաշիդ Մամեդբէկով - Ադրբեջանցի և խորհրդային ազատ ոճի ըմբիշը, ով հանդես է եկել ԽՍՀՄ-ի համար, ադրբեջանցի մարզիկներից առաջինն էր, ով նվաճել էր օլիմպիական մրցանակը։