Շամիլ Ֆաթուլլաև
Շամիլ Ֆաթուլլաև | |
---|---|
Ի ծնե | Շամիլ Սեյֆուլլա օղլի Ֆաթուլլաև |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1928 |
Ծննդավայր | Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 9, 2015 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Գործունեության տարիներ | 1954 - 2010 |
Կրթություն | Ադրբեջանի տեխնիկական համալսարան |
Պարգևներ |
Շամիլ Սեյֆուլլա օղլի Ֆաթուլլաև (ադրբ.՝ Şamil Seyfulla oğlu Fətullayev, դեկտեմբերի 24, 1928, Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2015, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի ճարտարապետ[1], Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ, ակադեմիկոս (2014), Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ (1965)[2][3];
Կենսագրություն
Շամիլ Ֆաթուլլաևը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետը։ 1956 թվականին եղել է Ադրբեջանի ԳԱ ճարտարապետության և արվեստի ինստիտուտի ասպիրանտ։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1980 թվականին՝ դոկտորական դիսերտացիա։ 1990 թվականին նա դարձել է պրոֆեսոր։
Արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակին Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ։
Շամիլ Ֆաթուլլաևը մահացել է 2015 թվականի մարտի 10-ին Բաքվում[4]։
Կոչումներ և Պարգևներ
- 1986 - Պարգևատրվել է Ադրբեջանական ԽՍՀ Պատվո շքանշանով;
- 5 դեկտեմբեր, 1979 - Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ պատվավոր ճարտարապետի կոչմանը։
- 25 ապրիլ, 1989 - Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ պարգևատրվել է աշխատանքային վետերանի մեդալով;
- 19 ապրիլ, 2000 - Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով։
- 2008 - Պարգևատրվել է Լեհաստանի ոսկե մեդալով։
Ծանոթագրություններ
- ↑ Շամիլ Սեյֆուլլա օղլի Ֆաթուլլաև
- ↑ Шамиль Фатуллаев
- ↑ Шамиль Фатуллаев-Фигаров: легенда азербайджанской культуры
- ↑ «Большая утрата для Азербайджанской культуры». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.