Շամպինյի սյուր Մառն (ֆր.՝ Champigny-sur-Marne. ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել), ֆրանսերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Մառնի Շամպինյի), քաղաք և համայնք ՖրանսիայիԻլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է 11,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2008 թվականի տվյալներով եղել 75.142:
Քաղաքի ներկայիս տեղում բնակավայր եղել է դեռևս միջին դարերում։ Պահպանվել է XII դարում կառուցված Սուր Սատուռնին եկեղեցին։ Միջնադարում կառուցվել է նաև ամրոց, որն ավերվել է արմանյակների և բուրգինյոնների կռիվների ժամանակ։ 1545 թվականին սկսվել է նոր ամրությունների շինարարությունը։ 1815 թվականին Շամպինյիին տարեկան երկու տոնավաճառ կազմակերպելու իրավունք է շնորհվել։
1870 թվականին՝ Փարիզի պաշարման ժամանակ, բնակավայրը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել։ 1897 թվականին ստացել է ներկայումս ևս գործածվող անվանումը (մինչ այդ պարզապես կոչվել է Շամպինյի[6]):